Կարլ Ույմետ
Կառլ Ուիլյամ Ույմետ (ֆր.՝ Karl William Ouimette, հունիսի 18, 1992[1][2][3], Terrebonne, Lanaudière, Քվեբեկ, Կանադա), կանադացի ֆուտբոլիստ, NASL-ի «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի և Կանադայի հավաքականի պաշտպան։
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 18, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Terrebonne, Lanaudière, Քվեբեկ, Կանադա | ||||||||||||||||||||
Հասակ | 183սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 75կգ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՈւյմետը «Մոնրեալ Իմպակտ» ակումբի սան է։ 2012 թվականի հուլիսի 22-ին «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը MLS-ում[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 19-ին «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում Կարլը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։ 2013 և 2014 թվականներին նա երկու անգամ դարձել է Կանադայի առաջնության հաղթող։
2015 թվականի սկզբին Ույմետը տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ»։ Մայիսի 3-ին «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ 2015 և 2016 մրցաշրջաններում Ույմետը նյույորքցիների ֆարմ-ակումբի կազմում պարբերաբար խաղացել է United Soccer League-ում՝ երրորդ դիվիզիոնում։ 2016 մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է NASL-ի «Ջեքսոնվիլ Արմադա» ակումբում[7]։ 2016 մրցաշրջանի ավարտին «Ռեդ Բուլզը» չի երկարացրել խաղացողի հետ կնքված պայմանագրի ժամկետը[8]։
2017 թվականի հունվարին Ույմետը պայմանագիր է կնքել NAS-ի «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի հետ[9]։ 2017 թվականի մարտի 25-ին նա կատարել է իր դեբյուտը թիմի կազմում՝ մասնակցելով «Ինդի Իլևեն» ակումբի դեմ խաղին․ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացել աջ պաշտպանի դիրքում։
Միջազգային կարիերիա
խմբագրել2013 թվականի նոյեմբերի 19-ին Ույմետը կատարել է իր դեբյուտը Կանադայի հավաքականում՝ Սլովենիայի հավաքականի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ադամ Սթրեյթին[10]։ Նույն թվականին Ույմետը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը, որտեղ մասնակցել է Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղին[11]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Թիմային
- Կանադայի ֆուտբոլի առաջնություն — 2013
- Կանադայի ֆուտբոլի առաջնություն — 2014
- MLS-ի պարբերական առաջնության հաղթող — 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://www.uslchampionship.com/karl-ouimette
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Хьюстон Динамо VS. Монреаль Импакт 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 22.
- ↑ «Монреаль Импакт VS. Филадельфия Юнион 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ «Нью-Инглэнд Революшн VS. Нью-Йорк Ред Буллз 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 3.
- ↑ «Karl Ouimette Joins Armada FC On Loan From Red Bulls» (անգլերեն). Jacksonville Armada FC. 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Red Bulls decline Karl Ouimette's option, open talks with Ronald Zubar» (անգլերեն). ESPN FC. 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Soccer : Karl W. Ouimette jouera avec les Deltas de San Francisco en NASL la saison prochaine» (ֆրանսերեն). RDS.ca. 18 janv. 2017. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Словения VS. Канада 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 19.
- ↑ «Канада VS. Коста-Рика 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 15.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ույմետ» հոդվածին։ |