Կարլ Ռանդոլ
Կարլ Ռանդոլ (1975, Միացյալ Թագավորություն)՝ բրիտանացի ֆիգուրատիվ նկարիչ է, որի աշխատանքները հիմնված են ժամանակակից Ճապոնիայի և Լոնդոնի պատկերների վրա։
Կարլ Ռանդոլ | |
---|---|
Ծնվել է | 1975 |
Ծննդավայր | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և The Royal Drawing School? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Կայք | carlrandall.com |
Carl Randall Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրելՌանդոլն ավարտել է Լոնդոնի Սլեյդ գեղարվեստի ակադեմիան[1], Լոնդոնի նկարչության թագավորական դպրոցը[2] և Տոկիոյի արվեստների համալսարանը Ճապոնիայում[3]։
Ժամանակակից Ճապոնիայի դիմանկարներ
խմբագրելՌանդոլը պարգևատրվել է The 2012 BP Travel մրցանակով՝ ճապոնացի ուկիյո-է գծանկարիչ Ուտագավա Հիրոշիգեի սկսած գործը շարունակելու իր առաջարկի համար։ Վերջինս ստեղծում էր նկարներ՝ պատկերելով ժամանակակից Ճապոնիայի վայրերն ու մարդկանց[4]։ Ռանդոլի ծրագրերի մեջ էր մտնում որոշ ժամանակ Ճապոնիայում ապրելը, ինչի արդյունքում 15 նկար ցուցադրվեց Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահում՝ The 2013 BP Portrait Award ցուցահանդեսի շրջանակներում՝ «Հիրոշիգեի ոտնահետքերով - Տոկայդոյի մայրուղի և ժամանակակից Ճապոնիայի դիմանկարներ» խորագրով[5][6][7]։ Ցուցահանդեսը հետագայում ներկայացվեց Շոտլանդիայում գտնվող Աբերդեն[8], Անգլիայում գտնվող Վուլվերհեմպտոն արվեստի պատկերասրահներում[7], իսկ հետո ձևավորվեց նրա անհատական ցուցահանդեսը Ճապոնիայի The Shizuoka City Tokaido Hiroshige թանգարանում՝ «Դիմանկարներ Էդոյից մինչև ներկա»[9][10] խորագրով, որտեղ նկարները ցուցադրված էին Հիրոշիգեի բնօրինակ «Տոկայդոյի ճանապարհի 53 կայարանները» գունավոր փայտագրության տեխնիկայով կատարված բնանկարաշարերի կողքին։ Այս ցուցահանդեսներին համատեղ լույս տեսավ «Կարլ Ռանդոլ։ Ճապոնիայի դիմանկարներ» գիրքը, որում առկա էին Ճապոնիայում արված նկարներ։ Գրքի նախաբանը գրել է բրիտանացի հեղինակ Դեսմոնդ Մորիսը, իսկ ներածության հեղինակն է ամերիկացի գրող Դոնալդ Ռիչին[11]։ Ստեղծվել է նաև «Կարլ Ռանդոլ։ Ճապոնիայի դիմանկարներ» կարճ վավերագրական ֆիլմը, որում ցույց էր տրված, թե ինչպես է նկարիչը պատկերում Ճապոնիան[12]։ Նրա Ճապոնիայի դիմանկարները հանդիսանում են նաև BBC World Service-ի World Update 2016 հարցազրույցի առարկան[13]։
Ընտրված աշխատանքներ
խմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Slade School of Fine Art Undergraduate Show 1999, Slade School of Fine Art, University College London, 1999
- ↑ The Princes Drawing School Alumni 2002/03, The Princes Drawing School, The Princes Foundation, 2002
- ↑ Randall, Carl (2012), Tokyo Portraits – by former MEXT scholar Carl Randall, The Japanese Embassy, London, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին
- ↑ US artist wins £25,000 BP Portrait prize with painting of 'Auntie'. 'Carl Randall – Painting the faces in Japan's crowded cities'., The Guardian, 2012
- ↑ 5,0 5,1 5,2 The 2012 BP Travel Award, The National Portrait Gallery, London, 2013, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին
- ↑ In the Footsteps of Hiroshige – The Tokaido Highway and Portraits of Modern Japan – The 2012 BP Portrait Award at The National Portrait Gallery . "Tomorrows World", Artists & Illustrators Magazine, London, August 2013 issue, pages 34–37
- ↑ 7,0 7,1 Susan (2013 թ․ հունիսի 19), In the Footsteps of Hiroshige – The Tokaido Highway and Portraits of Modern Japan, The Daiwa Anglo-Japanese Foundation, London, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին
- ↑ Victoria Pease (2013 թ․ նոյեմբերի 12). «Painting Japan: Carl Randall on bringing Asia to Aberdeen». STV. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Carl Randall's 'Tokaido Highway Portraits' to be displayed in Japan for the first time, 8 July to 11 September 2014., The Daiwa Anglo-Japanese Foundation, London, 2014
- ↑ Follow in the footsteps of Carl Randall on the Tokaido Highway (Time Out Tokyo), Time Out Tokyo, Japan, 2014, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 22-ին, Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին
- ↑ Mumford, Rachel (2013 թ․ հուլիսի 9), Carl Randall's 'Japan Portraits' available for purchase, The Daiwa Anglo-Japanese Foundation, London, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին
- ↑ «Video: Carl Randall in Japan», Artists & Illustrators, London: Chelsea Magazines Ltd., 2013 թ․ հուլիսի 31, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին
- ↑ BBC World Service: World Update. 'Carl Randall – Painting the faces in Japan's crowded cities'., BBC, 2016
- ↑ The 2012 Nomura Art Prize, The Daiwa Anglo-Japanese Foundation, London, 2012
- ↑ BP Portrait Award 2013, The National Portrait gallery, London, 2013
- ↑ 10 reasons to visit the 2013 RA Summer show, Making a Mark, 2013 թ․ հունիսի 10
- ↑ Fondation Carmignac – Carl Randall, Fondation Carmignac Paris, 2014, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին, Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին
- ↑ UCL Art Museum acquires Carl Randall's 'Hibakusha' Portraits, The Daiwa Anglo Japanese Foundation, 2014