Կարկաչան, Գարանկա, Կարանգա, Կարանգու գետ, Կարկաչ, Կարկաչուն, Կարկաջ, Կարկաջան, Ղարանլըղ, Ղարանղու, Ղարանղուխ, Ղարանղուն, Քարանգու, Քարանկու, գետ Հայաստանի Շիրակի մարզում։ Գոյանում է Մանթաշ և Արթիկիջուր գետերի միախառնումից և Գետք գյուղից 0,5 կմ հյուսիս-արևմուտքում ձախից խառնվում Ախուրյան գետին։ Երկարությունը՝ 55 կմ։ Երբեմն վերին հոսանքի անունով կոչվում է Մանթաշ[1][2]։ Գետի աջափնյակում գտնվում է Սարատակ գյուղը։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետը աղտոտված է գետաբերանի հատվածում[3]։ Գետակի աղտոտված ջուրը վտանգում է Գետքի գյուղատնտեսությունը[4]

Կարկաչան
Բնութագիր
Երկարություն55 կմ
Գետաբերանի տեղակայումԱխուրյան
Տեղակայում
Հոսող հոսքերԳառնհովիտ, Գեղաձոր, Արթիկջուր, Ջաջուռ և Մանթաշ
Երկիր Հայաստան
ԵրկրամասՇիրակի մարզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 66 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 47 — 992 էջ։
  3. «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  4. Ախուրյան գետի և Կարկաչան գետակի աղտոտված ջուրը վտանգում է Գետքի գյուղատնտեսությունը