Կարմեն Սահակյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարմեն Թելմանի Սահակյան (փետրվարի 2, 1957, Երևան, Հայաստան), հայ կենսաբան, հյուսվածաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (2005)[1], պրոֆեսոր (2014)։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հյուսավածաբանության ամբիոնի վարիչ[2]։
Ծնվել է | փետրվարի 2, 1957 (67 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Պետական Համալսարան |
Մասնագիտություն | կենսաբան, հյուսվածաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԿարմենի Թելմանի Սահակյանը 1974 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։ 1974 թվականին ընդունվել և 1979 թվականին կենսաբանի որակավորմամբ ավարտել է Երևանի Պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը։
1980-1988թթ. աշխատել է ԵՊԲԻ հյուսվածաբանության ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում որպես ավագ լաբորանտ,
1988-1997թթ. աշխատել է նույն ամբիոնում որպես ասիստենտ,
1997-2005թթ. հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ,
1990թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Բարձր ճնշման համախտանիշի պաթոգենետիկ օղակները (միկրոշրջանառու հունի թնդոկրին և իմուն համակարգերի փոփոխությունները)» թեմայով,
2005թ-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Թիրախ օրգաններում իմունաձևաբանական, նեյրոէնդոկրին և մետաբոլիկ շեղումները երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում» թեմայով՝ ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1],
2011-2012թթ. մայիսին մորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
2012թ. ապրիլից առ այսօր հյուսվածաբանության ամբիոնի վարիչն է,
2005թ.-առ այսօր հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր։
Անդամակցություն
խմբագրել2006-ից ԵՊԲՀ առաջնային նյութի և մեթոդների ստուգման փորձագիտական հանձնաժողովի անդամ 2006թ. Հայաստանի մորֆոլոգների ասցիացիայի անդամ
2011թ.-առ այսօր «Տեսական բժշկություն» 026 մասնագիտական խորհրդի անդամ է
2011թ. ԵՊԲՀ Մեծ գիտխորհրդի անդամ
2011թ. -առ այսօր Ռուսաստանի մորֆոլոգների կոորդինացիոն խորհրդի անդամ
2012-2014թթ. ստոմատոլոգիայի ֆակուլտետային խորհրդի անդամ
2012թ.-առ այսօր «Հյուսվածաբանություն և անատոմիա» թեկնածուական որակավորման քննական հանձնաժողովի անդամ
2013թ. -առ այսօր ԳԿԽ-ի անդամ է
2014թ. հունվարի 23-ին ստացել է պրոֆեսորի կոչում
2015թ- առ այսօր ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ է
2002թ., 2007թ. և 2013թ. անցել է մասնագիտական որակավորման դասընթացներ։
2005թ. և 2010թ. պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալներով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
- ↑ ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)