Կարմիր Քար
Կարմիր Քար (ուկրաիներեն՝ Червоний Камінь, Ղրիմի թաթարերեն՝ Qızıl Taş, Къызыл Таш), ժայռ Գուրզուֆյան հովտում` Ղրիմի թերակղզու հարավային ափին (Յալթայի շրջան), որը գտնվում է ծովի մակարդակից 430 մ բարձրության վրա, կազմված դեղնավարդագույն մարմարե կրաքարից, բնական-երկրաբանական հուշարձան 1969 թվականից։
Կարմիր Քար | |
---|---|
Տեսակ | երկրաբանական հուշարձան |
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն |
Մակերես | 2 հեկտար |
Նկարագրություն
խմբագրելԺայռի շուրջը կան խաղողի այգիներ, անմիջապես ստորոտով հոսում է գետ, իսկ մի փոքր ներքև գտնվում է Կրասնոկամենկա գյուղը (մինչև 1948 թվականը Кызылташ՝ Կզիլտաշ), որն իր անունը ստացել է ժայռից։ Ժայռի արևմտյան կողմում գտնվում է Պուտամիշ գետը։ Ժայռի վերևում գտնվող 120 մ երկարությամբ և 50 մ լայնությամբ տարածքը երեք կողմից ունի զառիվայր թեքություններ, որոնց բարձրությունները հասնում են 70 մետրի։ Գագաթ հասնել կարելի է միայն նրա հյուսիսային կողմից, զառիվայր արահետով, որը հնում եղել է նեղ ճանապարհ։ Ժայռը օգտագործվում է նաև ժայռամագլցման[1] նպատակներով։
Պատմություն
խմբագրելՀնագիտական հետազոտությունների համաձայն՝ միջնադարում Կարմիր Քարի գագաթին եղել է փոքր պահակախումբ[2][3]։
Կարմիր քարի տարածքում աճում է սպիտակ մուսկատ խաղող։ Բացարձակապես այս ժայռի տակ աճող խաղողներից հայտնի խորհրդային գինեգործ Ա. Եգորովը 1944 թվականին ստեղծեց «Կարմիր Քարի Սպիտակ Մուսկատ»[4] գինին։
Նաև դրա վրա նկարահանվել են «Ծուռ հայելիների թագավորությունը» ֆիլմի որոշ տեսարանները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Альпинизм на Красном камне». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Кизил-Таш или Гелин-Кая». Ялта: Путеводитель и справочная информация. www.jalita.com.
- ↑ «Скала Красный камень и крепость Гелин-Кая». Журнал «Крым». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Шлейгер Л. И. Полвека с вином: Воспоминания винодела «Массандры». — Симферополь: СОНАТ, 2001. — 152 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Красный камень (Кизилташ)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.