Կարմիր արև (անգլ.՝ Red Sun), 1971 թվականին նկարահանած վեստեռն ժանրի ֆիլմ, անցյալի կինոյի աստղեր Ալեն Դելոնի, Չառլզ Բրոնսոնի և Տոսիրո Միֆունեի մասնակցությամբ։

Կարմիր արև
ֆր.՝ Soleil rouge
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
 Իսպանիա
Ժանրվեստեռն[1][2], մարտաֆիլմ, թրիլեր և արկածային ֆիլմ[3]
Թվական1971
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորԹերենս Յանգ[1][2]
ՊրոդյուսերԹեդ Ռիչմոնդ
Սցենարի հեղինակԼերդ Քյոնիգ, Լոուրենս Ռոման, Դեննի Բարթ Փեթիթքլերք[3] և Ուիլյամ Ռոբերթս[3]
ԴերակատարներՉարլզ Բրոնսոն[4][2], Տոսիրո Միֆունե, Ալեն Դելոն[4], Ուրսուլա Անդրես[4], Կապուչինե[4], Բարթա Բարրի[4], Գուիդո Լոլոբրիջիդա[4], Էնթոնի Դոուսոն[4], Լյուկ Մերենդա[4], Gianni Medici?[5], Մոնիկա Ռենդոլ[4], Ժորժ Լիկան[4], Ռիկարդո Պալասիոս[3], Խոսե Խասպե[3], Խոսե Նիետո[3] և Ջոն Լենդիս[3]
ՕպերատորԱնրի Ալկան
ԵրաժշտությունՄորիս Ժար
Նկարահանման վայրՏաբերնաս անապատ
ԿինոընկերությունLes Films Corona
Տևողություն112 րոպե

Ֆիլմում հետաքրքիր ձևով համադրվել են կովբոյների և սամուրայների առանձնահատկությունները։

Սյուժե

խմբագրել

Ճապոնիայից սամուրայ Կուրոդա Ձյուբեյը (Տոսիր Միֆունե) պետական առաքելության շրջանակներում ուղևորվում է ԱՄՆ-ի արևմտյան մաս։ Ճապոնիայի դեսպանը ամերիկյան նախագահին ճապոնական կայսրից որպես նվեր տանում է ոսկեպատ թանկարժեք մի սուր։ Գնացքով ուղևորության ժամանակ նրանց վրա հարձակվում է ավազակախումբ՝ այդ տարածքի հայտնի ավազակ Գոշի (Ալեն Դելոն) գլխավորությամբ։ Փողերից բացի Գոշը վերցնում է նաև թանկարժեք սուրը։ Պատվիրակության ղեկավարը հրամայում է Կուրոդային ամեն գնով 7 օրվա ընթացքում վերադարձնել սուրը։

Կուրոդան նախկին ավազակ Լինկ Ստյուարտի (Չառլզ Բրոնսոն) հետ, ում Գոշը խաբել էր այդ կողոպուտի ժամանակ, ուղևորվում են փնտրելու Գոշին ...

Դերակատարներ

խմբագրել
Դերակատար Դեր
Ալեն Դելոն Գոշ Գոշ
Չառլզ Բրոնսոն Լինկ Ստյուարտ Լինկ Ստյուարտ
Տոսիրո Միֆունե Կուրոդա Ձյուբեյ Կուրոդա Ձյուբեյ
Ուրսուլա Անդրես Քրիստինա Քրիստինա Գոշի սիրուհի
Կապուչինե Լիլիտա Լիլիտա Լինի սիրուհի
Բարտա Բարրի Պակո Պակո
Գվիդո Լոլոբրիջիտա Մակ Մակ
Էնթոնի Դոուսոն Հաթ Հաթ
Տեցու Նակամուրա Ճապոնիայի դեսպան Ճապոնիայի դեսպան
Ջորջես Լուկան շերիֆ Ստոն շերիֆ Ստոն

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել