Կարմիր գլխարկով կինը (նկար)
«Կարմիր գլխարկով կինը» (հոլ.՝ Meisje met de rode hoed), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1665 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 23,2 × 18,1 սմ։ «Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Կարմիր գլխարկով կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր |
տարի | մոտ 1669[1] |
բարձրություն | 22,8 սանտիմետր |
լայնություն | 18 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[2][1] |
սեփականատեր | Louis Marie Baptiste Atthalin?[2] և Էնդրյու Ուիլյամ Մելոն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Girl with a Red Hat (Vermeer) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունը Յան Վերմեերը վրձնել է 1665 թվականին։ Այն համարվում է հեղինակի բազմաթիվ թրոնիներից (դիմանկարի տեսակ Հոլանդիայում) մեկը, որտեղ պատկերված է անսովոր հանդերձանքով բնորդի կեցվածք ընդունող մոդելը, ովքեր, ինչպես հայտնի է, աչքի չէին ընկնում իրենց կոկետությամբ։ Ենթադրվում է, որ նկարը վաճառքի է հանվել 1696 թվականի մայիսի 16-ին Ամստերդամում։ Տարիներ հետո նկարը վաճառքի է հանվել «Hôtel de Bouillon» հյուրանոցում՝ 1822 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզում։ Նկարը գնել է բարոն Լուի Մարի Բապտիստը (Louis Marie Baptiste Atthalin, 1784-1856), որից հետո «Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունը ժառանգությամբ անցել է նրա զարմիկ բարոն Գաստոն Լաուրենտին (մահացել է 1911 թվականին)։
1925 թվականի նոյեմբերին այս կտավը վաճառվել է ամերիկացի բանկիր, միլիարդատեր Էնդրյու Ուիլյամ Մելլոնին։ Վերջինս հետո «Կարմիր գլխարկով կինը» կտավը նվիրում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին[3]։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1925 թվական-«17-րդ դարի հոլանդական վարպետների ժամանակավոր ցուցահանդես», M. Knoedler & Co., Նյու Յորք, 1925 թվական, № 1[4]
- 1928 թվական-«Գեղանկարչության քսան գլուխգործոցների ժամանակավոր ցուցահանդես», M. Knoedler & Co., Նյու Յորք, 1928 թվական, № 12
- 1995 թվական-«Պատկերասրահի հոլանդական սրահ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, 1995-1996 թվականներ
- 1996 թվական-«Յան Վերմեեր», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, Մաուրիցհեյս, Հաագա, 1995-1996 թվական, № 14
- 1998 թվական-«Հավաքածուների սրահ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, 1998 թվական, № 60
- 1999 թվական-«Յան Վերմեեր. գեղարվեստ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, № 11
- 2001 թվական-«Վերմեերն ու Դելֆտի դպրոցը», Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), Արվեստի ազգային պատկերասրահ, 2001 թվական, № 74
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Gallery of Art - Collection
- ↑ 2,0 2,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ «Girl With the Red Hat/Provenance». The National Gallery of Art, Washington, D.C. web site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Girl With the Red Hat/Exhibition History». The National Gallery of Art, Washington, D.C. web site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 9780870999734.
Արտաքին հղումներ
խմբագրել- Web pages on the painting at National Gallery of Art, WashingtonԱրխիվացված 2011-10-19 Wayback Machine
- Essential Vermeer
- Girl with the Red Hat
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գլխարկով կինը (նկար)» հոդվածին։ |