Կարմիր գլխարկ (անգլ.՝ Red Riding Hood), ռեժիսոր Քեթրին Հարդվիկի նկարահանած սարսափ ժանրի ռոմանտիկ ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին (Ռուսաստանում՝ մարտի 17-ին)։ «Կարմիր գլխարկ» հեքիաթի գոթական մեկնաբանությամբ ֆիլմ է, որտեղ գլխավոր հերոսուհուն հետապնդում է մարդագայլը։ Նրան օգնում է Պիտեր անունով մի անտառահատ, որը սիրահարված է աղջկան։

Կարմիր գլխարկ
անգլ.՝ Red Riding Hood
Երկիր Կանադա
 ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3], դրամա, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, մարդագայլ ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ
Թվականապրիլի 21, 2011[4] և 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեթրին Հարդվիք[5][6][2][…]
ՊրոդյուսերԼեոնարդո ԴիԿապրիո
Սցենարի հեղինակԴևիդ Լեսլի Ջոնսոն-ՄակԳոլդրիք
ԴերակատարներԱմանդա Սայֆրիդ[5][7][6][…], Գարի Օլդմեն[5][7][6][…], Բիլլի Բյորք[7][8][9][…], Շայլո Ֆեռնանդես[5][7][8][…], Մաքս Այրոնս[7][10], Վիրջինիա Մեդսեն[7][10], Լուկաս Հաաս[7][11][10], Ջուլի Քրիստի[7][10], Քրիստին Ուիլես[7], Քեյսի Ռոլ[7][10], Մեգան Շարպանտիե[7], Մայքլ Հոգան[7][10], Մայքլ Շենքս[7][10] և Դարրեն Շահլավի[10]
ՕպերատորՄենդի Ուոքեր
ԵրաժշտությունԲրայան Ռեյթցել
ՄոնտաժՆենսի Ռիչարդսոն
Պատմվածքի վայրԴագերհորն[12]
ԿինոընկերությունWarner Bros.[5] և Appian Way Productions
Տևողություն100 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Երիտասարդ աղջիկ Վալերին ապրում է ոչ մեծ Դագերհորն գյուղում։ Նա սիրում էր անտառահատ Պիտերին, բայց նրա ծնողները խոստացել էին հարուստ դարբինին, որ Վալերին կամուսնանա իրենց որդու՝ Հենրիի հետ՝ որպես աղջկա հոր պարտքի վճարում։ Վալերին որոշել էր փախչել Պիտերի հետ, բայց նրանց ծրագրերը ձախողվել են վաղուց նրանց գյուղի վրա զայրացած մարդագայլի հարձակման նորության պատճառով։ Գյուղացիներն ամեն ամիս զոհաբերություն էին անում մարդագայլին, բայց «կարմիր լուսնի» ժամանակ դա բավարար չէր և նա պահանջում էր մարդկային զոհաբերություն։ Զոհաբերվողը Լյուսին էր, Վալերիի ավագ քույրը։ Գյուղացիներն անտառից խուսափում էին, բայց Լյուսին, ով սիրահարված էր Հենրիին, գնաց այնտեղ, երբ իմացավ Վալերիի հետ նրա ենթադրյալ ամուսնության մասին։ Գյուղի բոլոր տղամարդիկ գնում են անտառ՝ որոշելով սպանել գայլին, բայց որսորդության ժամանակ Հենրիի հայրը մահանում է, իսկ տղամարդիկ ետ են բերում սովորական գորշ գայլի մարմինը և մտածում, որ դա է մարդագայլ։ Գյուղացիները որոշում են տոնել մարդագայլի մահը, բայց նրանց ուրախությունն ընդհատվում է մարդագայլերի որսորդ հայր Սոլոմոնի ժամանմամբ։ Նա ասում է, որ նրանք չեն սպանել իրական մարդագայլին, հակառակ դեպքում մահվան պահին նա կստանար մարդկային կերպարանք։ Նա նաև ասում է, որ մարդագայլին կարող է վիրավորել արծաթե զենքը, և ինքն էլ իր մի ձեռքի եղունգները պատել էր արծաթով։ Շուտով իսկական մարդագայլը հայտնվում է և սպանում մի քանի մարդու։ Մարդագայլը հայտնվում է Վալերիի և նրա ընկերուհի Ռոքսանայի դիմաց ու սկսում խոսել Վալերիի հետ։ Ի զարմանս իրեն՝ Վալդերին հասկանում է գայլի ասածը։ Հաջորդ առավոտյան հայր Սողոմոնը ձերբակալում է Ռոքսանայի եղբորը՝ որպես մարդագայլի հանցակից։ Նրա փրկության համար Ռոքսանան ասում է, որ վալերին կարողանում է շփվել մարդագայլի հետ։ Հայր Սողոմոնը որոշում է օգտագործել Վալերիին որպես խայծ։ Նրան փրկում են Պիտերը և Հենրին։ Հայր Սողոմոնի օգնականները սկսում են կրակել Վալերիի և Հենրիի վրա, բայց հանկարծ հայտնվում է մարդագայլը և կծում հայր Սողոմոնին, որը սպանվում է։ Տատիկի տան ճանապարհին Վալերին հանդիպում է Պիտերին, և մտածելով, որ նա մարդագայլն է՝ դանակով հարվածում է նրան և թաքնվում տատիկի տանը։ Այնտեղ նա հանդիպում է իր հորը, ով խոստովանում է նրան, որ ինքն է մարդագայլը։ Վալերին կռվում է նրա հետ, և Պիտերն օգնության է հասնում։ Կռվելու ընթացքում մարդագայլը կծում է Պիտերին, Պիտերը կացնով սպանում էր մարդագայլին, և Վալերին Սողոմոնի կտրված արծաթյա եղունգներով ձեռքը կպցում էր նրան։ Մարդագայլը մահանում է՝ դառնալով Վալերիի հայրը։ Պիտերի հետ միասին նրանք հոր մարմինը նետում են գետի մեջ և հեռանում գյուղից։ Որոշ ժամանակ անց Պիտերը վերածվում է գայլի, և Վալերին սպասում է նրան անտառի եզրին։

Դերերում

խմբագրել

Ամանդա Սեյֆրիդ - Վալերի

Շայլո Ֆերնանդես - Պիտեր

Մաքս Այրոնս - Հենրի Լազար

Գարի Օլդմեն - հայր Սոլոմոն

Ջուլի Քրիստի - տատիկ

Վիրջինիա Մեդսեն -Սյուզետ

Բիլի Բյորք - Սեզար

Ալեքսանդրիա Մեյլոտ - Լյուսի

Մայքլ Շենքս - Ադրիան Լազար

Քրիստին Ուիլես - տիկին Լազար

Լուկաս Հաաս - հայր Ավգուստ

Դի Ջեյ Գրինբերգ - մանուկ Պիտեր

Մեգան Շարպանտիե - մանուկ Վալերի

Դալիլա Բելա - դուստր (ենթագրերում չկա)

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմը հիմնականում ստացել է բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում այն ստացել է 11 % վարկանիշ, Metacritic ագրեգատորը ֆիլմին 100-ից տվել է 28 միավոր, իսկ հանրահայտ կինոքննադատ Ռոջեր Էբերթը մեկնաբանել է, որ ֆիլմն այնքան ծիծաղելի է թվում, որ այն պետք է նկարահանեին Մոնտի Փիթոնի կատակերգակները[13]։

Դագերհորն գյուղը բեմադրվել է Վանկուվեր քաղաքում[14]։ Ֆիլմում կարող եք տեսնել «Երեք խոզուկները» հեքիաթի հերոսներին[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել