Կարմիր եկեղեցի (Բուլղարիա)
Կարմիր եկեղեցի (բուլղար․՝ Червена църква), մեծ մասամբ պահպանված ուշ հռոմեական (վաղ բյուզանդական) քրիստոնեական բազիլիկ եկեղեցի հարավ-կենտրոնական Բուլղարիայում։ Եկեղեցին, որը թվագրվում է 5-րդ դարի վերջից մինչև 6-րդ դարի սկիզբը, կանգնած է Պլովդիվի մարզի արևմտյան Պերուշտիցա քաղաքի մոտ, Պլովդիվ քաղաքից մոտ 15 կմ (9,3 մղոն) հարավ-արևմուտք։ Կարմիր եկեղեցին պինդ աղյուսից կառուցմված հազվագյուտ նմուշ է Բուլղարիայի Ուշ Անտիկ դարաշրջանի եկեղեցիների շարքում, և հենց աղյուսների կարմիր գույնն է տվել եկեղեցուն իր անունը[1]։
Կարմիր եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Պերուշտիցա |
Թեմ | Plovdiv Diocese? |
Հիմնական ամսաթվերը | 6-րդ դար |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 6-րդ դար |
Red Church (Perushtitsa) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է կայսր Անաստասիոս I-ի (491–518) օրոք[1]։ Կարմիր եկեղեցու սկզբնական չափսերը եղել են 32,70 x 25,90 մետր (107,3 x 85,0 ոտնաչափ)։ Հյուսիսային պատը, որը լավագույնս պահպանվել է, հասնում է մոտ 14 մ (46 ոտնաչափ) բարձրության։ Եկեղեցին ունի չորս կիսագմբեթ, նարտեքս և արտաքին գավիթ։ Շինության համաչափությունը խախտվում է գավթի հյուսիսային պատին ամրացված ավազանով և եկեղեցու հարավային կողմի կիսագմբեթի տակ գտնվող մատուռով[2]։ Մկրտության ավազանը երեսապատված էր վարդագույն մարմարով[3]։ Եկեղեցին ի սկզբանե եղել է գմբեթավոր, սակայն գմբեթներից որևէ մեկը չի պահպանվել[4]։
Կարմիր եկեղեցին առաջին անգամ պեղվել է 1915 թվականին բուլղար հնագետների կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը հետաձգեց հետագա հետազոտությունները մինչև 1921 թվականը, երբ պեղումները շարունակվեցին Բուլղարիայի հնագիտական ինստիտուտի կողմից՝ Թոմաս Ուիթեմորի ֆինանսական աջակցությամբ[5]։ Կառուցվածքային վնասների պատճառով 1985 թվականին եկեղեցին կայունացվել է փայտե հենքով[4]։ 2013 թվականին տարածքը վերաբացվել է վերանորոգման ծրագրից հետո, որը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդի զգալի ֆինանսավորմամբ։ Փայտե հենասյուները փոխարինվել են մետաղականով, կատարվել են կառուցվածքային բարելավումներ, կառուցվել է այցելուների կենտրոն[6]։
Սոֆիա քաղաքի Սուրբ Սոֆիա եկեղեցու և Նեսեբարի Հին եպիսկոպոսության հետ մեկտեղ Կարմիր եկեղեցին հանդիսանում է Բուլղարիայի պատմության այդ ժամանակաշրջանի պահպանված երեք աղյուսե եկեղեցիներից մեկը[7]։
Կոշտ աղյուսը սովորաբար հազվադեպ էր և կարելի էր տեսնել 5-12-րդ դարերում Բյուզանդիայում և բյուզանդական ազդեցության տարածքներում կառուցված շենքերում[8]։ Ճարտարապետության պատմաբան Մարգարիտա Կոևան եկեղեցին համարում է փոփոխությունների վառ օրինակներից, որոնք տեղի ունեցան բուլղարական երկրներում 313 թվականի Միլանի հրովարտակից հետո[9]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցու հատակը ծածկված էր խճանկարով, իսկ ներսը զարդարված էր որմնանկարներով[2]։ Կարմիր եկեղեցու վաղ շրջանի որմնանկարները ցույց են տալիս քրիստոնեական եկեղեցիների ներքին հարդարման մեջ աստիճանական անցումը բարդ խճանկարներից դեպի որմնանկարներ[10]։ Որոշ դեկորացիաներ պահպանվում են Սոֆիայի ազգային պատմական թանգարանում[4]։ Այդ վաղ շրջանի որմնանկարների մի մասը Հովհաննես Մկրտչի ծնողների՝ Եղիսաբեթի փախուստի և Զաքարիայի սպանության ապոկրիֆային տեսարաններն էին[11]։
Կարմիր եկեղեցին ի սկզբանե ենթադրվում է, որ եղել է նահատակների դամբարան, որտեղ պահվում էր ժողովրդական սրբի աճյունը[3]։ Եկեղեցին վերակառուցվել է վաղ միջնադարում։ 10-11-րդ դարերում մի քանի կողային անցումներ փակվել են հենց եկեղեցու աղյուսներով։ Եկեղեցու շրջակայքի նեկրոպոլը նույնպես թվագրվել է միջնադարով, և հենց այդ ժամանակաշրջանում է ավելացվել որմնանկարների երկրորդ շերտը[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Տեսարան վերևից
-
Պլան
-
Նախքան վերականգնումը
-
Վնասված որմնանկար
-
Ահարոնին պատկերող վաղ որմնանկար հյուսիսարևմտյան մասում: Հայտնաբերվել է, երբ վերջին վերականգնողական աշխատանքների ընթացքում հեռացվել են նոր շերտերը:
-
Մեդալիոն՝ հրեշտակի գլխով, հյուսիսային կամարից աջ։ Ենթադրվում է, որ արևելյան կամարը զարդարել են նմանատիպ 18 մեդալիոններ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Red Church». Cultural Corridors of South East Europe. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Николова, Бистра (2002). Православните църкви през Българското средновековие IX–XIV в. (Bulgarian). София: Академично издателство "Марин Дринов". էջ 156. ISBN 954-430-762-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 «The Red Church». Plovdiv Guide. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «Червената църква край Перущица е пред унищожение» (Bulgarian). Двери БГ. 2009 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Паметници: църкви и манастири» (Bulgarian). Регионална дирекция по горите, Пловдив. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (չաշխատող հղում) - ↑ «Ministry of Culture Republic of Bulgaria». Bulgarian Ministry of Culture. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Lapidge, Michael; André Vauchez; Richard Barrie Dobson (2000). Encyclopedia of the Middle Ages. Vol. 1. Routledge. էջ 206. ISBN 978-1-57958-282-1.
- ↑ Kazhdan, Alexander, ed. (1991), «Brickwork techniques and patterns», Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, էջ 323, ISBN 978-0-19-504652-6
- ↑ Коева, Маргарита (2003). «Ранна християнска архитектура IV-VII в.». Въведение в архитектурната теория и история. Учебник за студенти по изкуствознание (Bulgarian). LiterNet.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Underwood, Paul Atkins (1975). Studies in the art of the Kariye Djami and its intellectual background. Taylor & Francis. էջ 198. ISBN 978-0-7100-6932-0.
- ↑ Cartlidge, David R.; James Keith Elliott (2001). Art and the Christian Apocrypha. Routledge. էջ 97. ISBN 978-0-415-23392-7.
Գրականություն
խմբագրել- Панайотова, Д. Червената църква, Наука и изкуство, С. 1956, стр. 5 – 10.
- NIKOLOVA, Rumiana; GENOV, Nikolaj. 1000 stranici Bălgarija. Sofia : Siela Norma AD, 2013. ISBN 9789542813996. S. 800.
Արտաքին հղումներ
խմբագրել- „Червената църква“ край Перущица е реставрирана, БНР 2013
- „Червената църква“, официален сайт на Община Перушица Արխիվացված 2016-04-23 Wayback Machine
- Червената църква – гр. Перущица, Раннохристиянски църкви, Свети места(չաշխատող հղում)
- Величавите руини на Червената църква
- Червената църква, Bulgariatravel-tv Արխիվացված 2024-04-25 Wayback Machine
- Откриват реновираната Червена църква край Перущица Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Червената църква
- Peio Totov, Червената църква край Перущица, inews.bg 25.05.2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր եկեղեցի (Բուլղարիա)» հոդվածին։ |