Կարմրախածի ձիաթռչնակ (լատին․՝ Anthus cervina), խատտնիկներ ընտանիքին պատկանող թռչուն։ Բնադրող-չվող թռչուն է։
Կարմրախածի ձիաթռչնակ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Anthus cervina
|
Հատուկ պահպանություն |
|
|
|
|
Փոքր թռչուն է։ Մարմնի վերին մասը դարչնագույն է։ Գլխի և մեջքի վրա կան մուգ բծեր։ Արուի գլուխը, կոկորդը, կտնառքը և կուրծքը ժանգաշիկավուն են։ Քաշը՝ 17-24 գրամ է, թևի երկարությունը՝ 77-91 մմ։ Քայլում է մանրավազքով։
Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը՝ սեպտեմբերից մինչև հոկտեմբեր։ Չվում է ինչպես առանձնյակներով, այնպես էլ փոքր խմբերով՝ տարբեր տեսակների ձիաթռչնակների հետ երամներ կազմած։
Տարածված է Եվրոպայի հյուսիսային շրջաններում։ Հանդիպում է Հայաստանում, Կոլա թերակղզուց մինչև Չուկոտի թերակղզի, ինչպես նաև Կովկասում։
Ապրում է ճահճացած մարգագետիններում, գետերի և լճերի խոնավ ափերում և նման այլ վայրերում։ Հանդիպում է Արարատյան հարթավայրի ճահճացած և արհեստական ջրավազանների տարածքում։ Տունդրայում զբաղեցնում է խոտաբույսերով ծածկված ուռուտների, թփուտավոր կեչու հատվածները[1]։
- ↑ Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988