Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաշեն (այլ կիրառումներ)
Կարմրաշեն, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2], մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևելք, Հերհեր գետի վերին հոսանքի շրջանում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կարմրաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ, Ազիզբեկովի շրջան և Շարուր-Դարալագյազի գավառ | ||
Վարչական ղեկավար | Ռոման Առաքելյան | ||
ԲԾՄ | 2065 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 252[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աշխարհագրական դիրք
խմբագրելԿարմրաշեն (նախկինում՝ Քյոթանլի, Քյոթանլու) գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի հյուսիսարևմտյան կողմում գտնվող Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում։ Ծովի մակարդակից բարձր է 2030 մ։ Սահմանակից է՝ հյուսիս-արևելքից՝ Ջերմուկ, հարավ-արևելքից՝ Հերհեր, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա, հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ համայնքներին։ Շրջակայքում կան անտառակներ։
Մոտակայքում գտնվող հրաբխային խարամներն օգտագործվում են որպես շինարարական ավազ։ Տեղանքը քամոտ է։
Պատմություն
խմբագրելԳյուղի հիմնադրման տարեթիվը ստույգ չէ։ Գյուղի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ։ Գյուղից մեկ կմ հարավ-արևելք գտնվում է Պողոս-Պետրոս խաչքարը, հարավ–արևմուտքում խարաբաներ գյուղատեղին է, հյուսիս-արևմուտքում՝ Գենգարա գյուղատեղին։
Խաչքարերը վերաբերում են 10-13-րդ դարերին։ Ղևոնդ Ալիշանը Կարմրաշենին է նույնացնում Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում հիշատակվող Գուտենի գյուղը։ 1963 թվականին այստեղ հիմնվել էր բանավան՝ Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար։
Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թվականից 1925 թվականն Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով։ Նույն շրջանում հարևան տարածքներից Կարմրաշեն են տեղափոխվել նաև ադրբեջանցիներ։
1988 թվականին գյուղի ադրբեջանցի բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղ ներգաղթեցին մեծ թվով ադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր։
ՀՀ անկախությունից հետո գյուղի երիտասարդության նախաձեռնությամբ տեղանունները, որոնք ունեին թուրք-արաբա-պարսկական ծագում, վերանվանվեցին Կարմրաշենցի ճանաչված և նշանավոր մարդկանց անուններով, այդ վայրերում կառուցվեցին հուշաղբույրներ։
Բնակչություն
խմբագրելԿարմրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 250 | 456 | 415 | 776 | 590 | 1157 | 870 | 436[4] | 318 | 252[1] |
Տնտեսություն
խմբագրելՀամայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿարմրաշենից 1 կմ հարավ-արևելքում է գտնվում Պողոս-Պետրոս խաչքարը, կան XII-XV դարերի խաչքարեր։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, հեռախոսային ցանց, բուժկետ, խանութ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 124, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 111» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 28-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 728