Կարմրաոտ կտցար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմրաոտ կտցար (լատին․՝ Tringa totanus), մորակտցարների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Կարմրավոտ կտցար | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Tringa totanus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարկարություը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 59-66 սմ։ Կտուցը սև է, հիմքը՝ նարնջագույն-կարմիր։ Թռչելիս մեջքի հետին մասը, գոտկատեղը, թևավերևի հետին եզրը սպիտակ են, ոտքերը՝ նարնջագույն-կարմիր։ Բնադրման շրջանում մոխրագույն-դարչնագույն է, գլուխը, մարմինը ներքևից՝ մուգ դարչնագույն՝ խիտ խայտերով։ Հետբնադրման շրջանում վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրավուն։ Զգույշ է, հաճախ առաջինն է ազդարարում վերահաս վտանգը։ Լավ տեսանելի է ու ճանաչելի բնորոշ սրնգային ձայների շնորհիվ։ Բնակվում է լճափերին, ճահճուտներում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է անողնաշարավորներով։
Բնադրում
խմբագրելԱրարատյան դաշտի լճակներում ու ճահճուտներում հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Բները հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի վերջ։ Բույնը ոչ խորը փոսիկ է (տրամագիծը՝ 90-120 սմ)՝ մի քանի խոտաբույսերի ցողուններից ու թփերից, անփույթ դասավորված։ Բնադրում է գետնին։ Հաճախ ձվադրում է առանց բույն պատրաստելու, ուղղակի գետնին՝ արևի ճառագայթներից չպաշտպանված։ Դնում է 44 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-4 ձու։ Թարմ փետրածածկով երիտասարդ անհատները հանդիպում են հուլիս-օգոստոսին։ Ուշացած բնադրման դեպքում մի քանի օրական նորելուկ ձագերը ծնողների հսկողությամբ կարող են հանդիպել օգոստոսի սկգբին։ Սովորաբար կազմում են զույգեր կամ փոքր խմբեր (1-30 թռչուն), առանձին դեպքերում դրանք կարող են միավորվել (մինչև 300 թռչուն)։ Որպես սիրողական և մարզական որսատեսակ՝ առանձին հետաքրքրություն չի ներկայացնում։
Պատկերասրահ
խմբագրել-
Կարմրաոտ կտցարը կողքից
-
Կարմրաոտ կտցարը դիմացից
-
Կարմրաոտ կտցարը թռչելիս
-
Museum specimen
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ կտցար» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ կտցար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ կտցար» հոդվածին։ |