Կարմրափորիկ կարմրատուտ
Կարմրափորիկ կարմրատուտ (լատին․՝ Phoenicurus erythrogaster), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 18 սմ է, թևերի բացվածքը՝ 28-30 սմ։ Արուն վերևից սև է, գագաթը և թևի բիծը՝ սպիտակ, մարմինը ներքևից և պոչը՝ կարմիր։ Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ բաց նարնջագույն-դարչնագույն, պոչը՝ կարմիր-նարնջագույն և մշտապես դողդոջուն։ Բնակվում է լեռնային ձորերում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Հայաստանում այս թռչունի գոյությունը հաստատված է 2 հաղորդումով։ Կարիք ունի թվաքանակի, տարածման շրջանների, կենսակերպի ու վարքի դրսևորումների լրացուցիչ ճշգրտման։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/9/9b/White-winged_Redstart_%28Female%29_I_IMG_7102.jpg/220px-White-winged_Redstart_%28Female%29_I_IMG_7102.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |