Կարնիտին

քիմիական միացություն

Կարնիտին, բյուրեղային միացություն է՝ հիմնային հատկություններով։ Լավ լուծվում է ջրում և սպիրտում, մոլեկուլային զանգվածը 161, 21 է, հալման ջերմաստիճանը՝ 195-197 °C (քայքայվելով)։ Օրգանիզմում սինթեզվում է լիզին և մեթիոնին ամինաթթուներից[2]։ Հիմնականում պարունակվում է կենդանիների մկաններում, որտեղից Վ. Ս. Գուլևիչը առաջին անգամ (1905 թվական) անջատել է, ինչպես նաև բակտերիաներում ու բույսերում։ Առաջին անգամ հայտնաբերվել է Tenebrio molitor միջատի աճի գործոնում և անվանվել BT, չնայած այն վիտամին չէ։ Օրգանիզմում մասնակցում է ճարպային փոխանակմանը[3]։ Կարնիտինը գոյություն ունի երկու ստերեոիզոմերների տեսքով, կենսաբանական ակտիվ ձևը L-կարնիտինն է, D-կարնիտինը կենսաբանորեն պասիվ է[4][5]։

Կարնիտին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₇H₁₅NO₃
Մոլային զանգված2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար406-76-8
PubChem288
EINECS համար206-976-6
SMILESC[N+](C)(C)CC(CC(=O)[O-])O
ЕС206-976-6
ChEBI282
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կարնիտին
Նույնացուցիչներ
CAS համար541-15-1
PubChem CID10917
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.006.343 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC7H15NO3
Մոլային զանգված161201 g·mol−1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 DL-Carnitine
  2. Steiber A, Kerner J, Hoppel C (2004). «Carnitine: a nutritional, biosynthetic, and functional perspective». Mol. Aspects Med. 25 (5–6): 455–73. doi:10.1016/j.mam.2004.06.006. PMID 15363636.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Bremer, J. Carnitine - metabolism and functions. Physiol. Rev., 1983, 63, 1420-1480.
  4. Mehta, Sweety (2013 թ․ հոկտեմբերի 6). «Activation and transportation of fatty acids to the mitochondria via the carnitine shuttle». Pharmaxchange.info. Արխիվացված է օրիգինալից 2018-01-24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  5. A. J. Liedtke, S. H. Nellis, L. F. Whitesell and C. Q. Mahar (1982 թ․ նոյեմբերի 1). «Metabolic and mechanical effects using L- and D-carnitine in working swine hearts». Heart and Circulatory Physiology. 243 (5): H691–H697. PMID 7137362. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 339