Կարո Բալթայան
Կարո Սարգսի Բալթայան (մայիսի 31, 1934, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ ջութակահար, մանկավարժ, Սարգիս Բալթայանի որդին։
Կարո Բալթայան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1934 (90 տարեկան) Պլովդիվ, Բուլղարիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | ջութակահար, երաժշտության ուսուցիչ, երաժիշտ և մանկավարժ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երաժշտության պետական ակադեմիա |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԿարո Սարգսի Բալթայանը ծնվել է 1934 թվականի մայիսի 31-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում[1]։ Նվագել սովորել է 4 տարեկանում՝ «Դոբրին Պետհով» բարձրագույն երաժշտական դպրոցում (ղեկ.՝ Ռ. Իվանչևա)։
1959 թվականին ավարտել է ծննդավայրի կոնսերվատորիան։ Մոտ 30 տարի դասավանդել է տեղի երաժշտական ակադեմիայում։ 1991 թվականին Պլովդիվ քաղաքում հիմնադրել է Հայկական մշակույթի և արվեստի ընկերությունը, եղել է այդ ընկերության նախագահը։ Որպես լավագույն մանկավարժ՝ ընտրվել է Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի անդամ։ 1999 թվականին առաջին ելույթն է ունեցել «Քառնեգի Հոլլում» (ԱՄՆ)։ Եղել է Լոս Անջելեսի «Քոլբուռն» կոնսերվատորիայի պրոֆեսոր և Օրանժ Քաունթի արվեստների դպրոցի դաշնամուրի ծրագրերի համակարգող։
Արժանացել է «Կիրիլ և Մեֆոդի» շքանշանի (Բուլղարիա)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Гаро Балтаян | Вестник "ДУМА"». duma.bg. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան | Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 108.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |