Կարո Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Ստեփանի Դավթյան (1904, Տափ, Գավաշի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1985, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու։
Կարո Դավթյան | |
---|---|
Ծնվել է | 1904 Տափ, Գավաշի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1985 Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1936) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1904 թվականին, Վանի վիլայեթի Գավաշի գավառակի Տափ գյուղում։ 1907 թվականին, ընտանիքի հետ տեղափոխվել է հարևան Նարեկ գյուղը։ 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին թուրքերն սպանել են նրա հարազատներին։ Որբացած տղան բռնել է գաղթի ճանապարհը։ Կարոյի մահամերձ մայրը հացի փոխարեն որդու շալակին հայերեն գիրք է դրել։ Տղան գիրքը շալակին հասել է մինչև Վաղարշապատ։
Հետագայում կրթություն է ստցել և 1922 թվականից դարձել հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1936 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ Կյանքի մեծ մասը անցկացրել է Լեռնային Ղարաբաղում։
Գիտական գործունեություն
խմբագրելԵրկար ժամանակ զբաղվել է Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությամբ, որին նվիրված դիսերտացիայի համար էլ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Ընտանիքը
խմբագրելԿարո Դավթյանը ամուսնացել էր բախտակից, նույնպես Մեծ եղեռնից մազապուրծ ուսուցչուհի Սալաթի հետ։ Նրանք ունցել են չորս դուստրեր՝ Էլա, Ռազմիկա, Նինել և Էմմա։
Մահացել է 1985 թվականին Ստեփանակերտ քաղաքում, որտեղ և հանգչում է նրա աճյունը։ Նրա շալակած ու կործանումից փրկած հայերեն ձեռագիր մատյանն այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում։
Աղբյուրներ
խմբագրել- «Հանրագիտակ օրացույց 1990», Հայկ Խաչատրյան, 1989, Երևան, էջ 11․