Կարո Հալաբյան
Կարո Սիմոնի Հալաբյան (հուլիսի 14 (26), 1897[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 5, 1959[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։
Կարո Հալաբյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14 (26), 1897[1] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 5, 1959[1] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2][1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1917)[1] և Վխուտեմաս (1929)[1] |
Աշխատավայր | ՀԱՊՀ |
Ուշագրավ աշխատանքներ | Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես |
Պարգևներ | |
Անդամություն | ՎՕՊՐԱ[1], ԽՍՀՄ ճարտարապետների միություն[1], ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա[1] և Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ[1] |
Կարո Հալաբյան Վիքիդարանում | |
Karo Halabyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
Ստեղծագործություններ
խմբագրելՆախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։
Հիշատակ
խմբագրելԿարո Հալաբյանի պատվին անվանակոչվել են փողոցներ Մոսկվայում (Հալաբյան փողոց) և Երևանում (Հալաբյան փողոց)։ 2020 թվականի աշնանը Մոսկվայի Արբատեց պուրակում գտնվող Հալաբյան փողոցում տեղադրվել, իսկ 2021 թվականի ապրիլի 27-ին հանդիսավոր բացվել է Կարո Հալաբյանի հուշարձան[3] (քանդակագործ՝ Գեորգի Ֆրանգուլյան[4], ճարտարապետներ՝ Աշոտ Թաթևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան և Կարինա Դանիելյան)[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կարմիր բանակի (այժմ Ռուսական բանակի) թատրոնի շենքը Մոսկվայում
-
Հուշատախտակ Մոսկվայի Նովինսկի Բուլվար փողոցում գտնվող շենքերից մեկի վրա, որտեղ 1954-1959 թթ. ապրել է Կարո Հալաբյանը
-
Հուշարձան Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Կարո Հալաբյանի ծննդյան 100-ամյակի առթիվ
-
Կարո Հալաբյանի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչե գերեզմանատանը
-
Կարո Հալաբյանին նվիրված հուշատախտակ Երևանի համանուն փողոցի սկզբնամասում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2009.
- ↑ «На Соколе скоро откроется памятник Алабяну, несмотря на протесты москвичей». газета «Наш Север». 2020 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Скульптуры, а не памятники: Георгий Франгулян о московском монументализме». РБК. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ https://hy.armradio.am/2021/04/28/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8-%D5%B0%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8/?
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Հալաբյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Հալաբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։ |