Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)
(Վերահղված է Կարսի առաքելոց եկեղեցիից)
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։
Սուրբ Առաքելոց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, ժառանգություն և մզկիթ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Կարսի մարզ (Թուրքիա) |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հիմնադիր | Աբաս Ա Բագրատունի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Փակված է | 1579 թվականին վերածվել է մզկիթի |
Kümbet Mosque Վիքիպահեստում |
1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։
Պատկերասրահ
խմբագրել-
Կարսը Ռուսական կայսրության տիրապետության տարիներին
-
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 344)։ |