Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարտուշ (այլ կիրառումներ)

Եգիպտական հիերոգլիֆներում կարտուշը օվալի մեջ վերցված գրություն է հորիզոնական գծով նրա վերջում, որը ցույց է տալիս, որ ներսում գտնվող տեքստը փարավոնի կամ թագավորական տոհմի անուն է։ Այն օգտագործվում էր սկսած Եգիպտոսի փարավոնների չորրորդ տոհմից ի վեր՝ Շնեֆերու փարավոնի օրոք։

Տութմոս III–ի հին եգիպտական կարտուշը, Լուքսոր, Եգիպտոս

Սովորաբար կարտուշը լինում է ուղղահայաց՝ հորիզոնական գրությունով, երբեմն կարելի է հանդիպել հորիզոնական կարտուշի, եթե անունը այդպես ավելի լավ է տեղավորվում[1]։ Եգիպտերեն "կարտուշ" բառը կարդացվում էր շենու, որը "պարանի" կամ "օղակի" նշան էր հին Եգիպտոսում և պահպանում էր թագավորի կամ փարավոնի անունը։ Այնուհետև ժամանակի ընթացքում այն վերածվեց փակագծերի և ուղղահայաց գծի։

Բառի ծագումնաբանություն

խմբագրել

Կարտուշ բառը առաջին անգամ գործածվել է Նապոլեոնի զինվորների կողմից, ովքեր եգիպտական արշավանքի ժամանակ հաճախ տեսել են այդ կրկնվող նշանը փարավոնների պալատների պատերի փլատակներին։ Նրանք այն նմանեցրել են հրացանի այն մասին, որտեղ լցնում էին վառոդը՝ (cartouche ֆրանսերեն)[2]։

Նշանակությունը

խմբագրել

Եգիպտական [դամբարաններում գիտնականները գտնում էին կարտուշներ՝ պահապան զարդի տեսքով, ինչը օգնում էր նրանց որոշել դամբարանի կառուցման և իրերի, որ գնտվում էին նրանցում, ճշգրիտ ժամանակաշրջանը[5]:

Նախկինում կարտուշներ էին կրում միայն փարավոնները կամ թագավորական ընտանիքի անդամները։ Օվալաձև շրջանակը, որ շրջապատում էր նրանց անունը, միտված էր պաշտպանել նրանց չարից և՛ կյանքի ընթացքում, և՛ մահից հետո։ Կարտուշը, որն ամրացված էր դամբարանին, ծառայում էր հենց այդ նպատակին[3]։ Սակայն եղան ժամանակներ, երբ մարդիկ խուսափում էին գրել իրենց անունները կարտուշի վրա, քանի որ վախենում էին, որ այն կարող է ընկնել թշնամու ձեռքը, տալով նրան իշխանություն, որը կօգտագործվի ի վնաս իր տիրոջ[4]։

Ժամանակակից կարտուշներ

խմբագրել

Ներկայումս կարտուշը դարձել է հաջողության խորհրդանիշ և պաշտպան չար ուժերի դեմ։ Եգիպտացիները կարծում են, որ իր անունը կարտուշի վրա ունեցողը չի անհետանա մահից հետո[5]։ Այժմ ամեն եգիպտացի երեխային ծնողները գնում են արծաթյա կամ ոսկյա կարտուշ՝ վրան հիերոգլիֆներով գրված իր անունով, և բոլորը կրում են այն վզին պարանի վրա կամ որպես ապարանջան։

Տես նաև

խմբագրել
  • Serekh– սերեխ՝ կարտուշի նախնին
  • Shen ring – շեն օղակը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ancient Egyptian Cartouche Lesson». Artyfactory.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  2. White, Jon Manchip, Everyday Life in Ancient Egypt, Courier Dover 2002, p.175
  3. «Cartouche - Ancient Egypt for Kids». Egypt.mrdonn.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Alfred Wiedemann, Religion of the Ancient Egyptians, Adamant Media Corporation 2001, ISBN 1-4021-9366-1, pp.293-295
  5. «2. Ancient Egyptian Cartouche». Dcsd.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Cartouches» (PDF) (Arabic). Egypt State Information Service. Արխիվացված է օրիգինալից (PDF, 8.87 MB) 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)