Կարարա
Կարարա (կելտերեն քարհանք), քաղաք Իտալիայի արևմտյան մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 65,3 հազար մարդ (2004 թվականի տվյալներով)։ Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Համարվում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը Կարարայի հայտնի մարմարի արդյունահանման և մշակման համար, որը շատ նուրբ սպիտակ մարմար է և հանվում է մոտակա Ապուանյան Ալպերում։ Քաղաքից 100 կմ հեռավորության վրա է գտնվում Ֆլորենցիա քաղաքը՝ Լիգուրյան ծովի ափից 6 կմ հեռավորության վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կարարա | |||||
Carrara | |||||
| |||||
250px | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Շրջան | Տոսկանա | ||||
Համայնք | Մասսա-Կարարա | ||||
Մակերես | 71 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | 65 300 մարդ (2004) | ||||
Խտություն | 923 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0585 | ||||
Փոստային ինդեքս | 54033 | ||||
Փոստային դասիչ | 54033 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MS | ||||
ISTAT | 045003 | ||||
Պաշտոնական կայք | comune.carrara.ms.it | ||||
կայքի լեզուն | իտալերեն | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է 1235 թվականին։ Տարբեր ժամանակներում պատկանել է տարբեր թագավորությունների՝ Պիզային, Ջենովային և Միլանին, 15-րդ դարից սկսած՝ Մալասպինա իշխանական ընտանիքի տիրապետությանը։ Կարարա քաղաքը հայտնի է քաղաքի շրջակայքում արդյունահանվող սպիտակ մարմարի հանքավայրերով։ Կարարայի մարմարը հայտնի է եղել հին ժամանակներից (հռոմեական պանթեոնը պատրաստված է Կարարայի մարմարից)։ Վերածննդի դարաշրջանի մի շարք հայտնի քանդակներ, մասնավորապես Միքելանջելոյի «Դավիթ»-ը նույնպես պատրաստված են Կարարայի մարմարից։
Քաղաքն ունի քիմիական, մետաղամշակման և նավթավերամշակման արդյունաբերության փոքր ձեռնարկություններ։
Սուրբ Ցեկարդոն Լունիից հարգվում է որպես քաղաքի հովանավոր սուրբ, տոնակատարությունը հունիսի 16-ին է։
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են՝ XII դարի տաճարը, XVI դարի պալատը (այժմ այնտեղ է գտնվում Գեղարվեստի ակադեմիան)։ Քաղաքում կա նաև քանդակի ակադեմիա, քանդակի և հնությունների թանգարան։
Քույր քաղաքներ
խմբագրելԻ նշանավորումն քույր քաղաքների Երևանի Օղակաձև այգում (1965) և Կարարայում[2] (1967) տեղադրվել են Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած աղբյուր-հուշարձանները։ Երևանում նաև տեղադրված է Կարարա քաղաքի նվեր Քրիստոսի ձեռքեր արձանը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարարա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 349)։ |