Կեկինի տուն (թաթ.՝ Кекин йорты), շենք Ռուսաստանի Կազան քաղաքի (Թաթարստան) Գորկու փողոցում (տուն 8/9)։ Քաղաքի տեսարժանություններից է։ Շենքը կառուցվել է էկլեկտիկ ոճով. այն համատեղում է մոդեռն և նեոգոթիկա ճարտարապետական ոճերը։ Շենքի տարրերի մեջ հնարավոր է գտնել մավրիտանյան երանգներ[1][2][3]։

Կեկինի տուն
Տեսակկառույց, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան և  Թաթարստան
ՏեղագրությունԿազան
ՓողոցԳորկու փողոց
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն, ճարտարապետական մոդեռն և Նեոգոթիկա
Հիմնադրված է20-րդ դար
ՃարտարապետՀենրիխ Ռուշ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Շինարարությունն իրականացվել է 1903-1905 թվականներին ճարտարապետ Հենրիխ Ռուշի (1855-1905) կողմից և նրա վերջին նախագիծն էր։ Պատվիրատուն միլիոնատեր վաճառական Լեոնտի Վլադիմիրովիչ Կեկինն էր, որը բացի նոր տնից Կազանում արդեն ուներ մի քանի շենքեր[1]։

Շենքն օգտագործվել է որպես եկամտաբեր տուն[3]։ 1910-1914 թվականներին այստեղ գործել են Վ. Ի. Ռյախինայի մասնավոր գիմնազիան, Կրթության տարածման մանկավարժական ընկերության գիմնազիան, Ն. Ա. Բենևսկայայի նախապատրաստական ուսումնարանը, հաղորդակցության ուղիների Կազանի օկրուգի վարչությունը, Ս. Յ. Պալչինսկայայի գրադարանը, Լ. Ֆ. Գրոսի տպարանը, Պ. Վ. Շատալովի գրենական պիտույքների և գրքերի խանութը, Ա. Վ. Աֆանասևի գինու և նպարեղենի վաճառատունը, Մ. Ռ. Տուխվատուլինի ասեղի և արդուզարդի խանութը[3]։

Խորհրդային իշխանության օրոք Կեկինի տունը պետականացվեց։ Տարբեր ժամանակներում այնտեղ աշխատել են Կազանի զինկոմիսարիատը, Ջրային տրանսպորտի շրջանային վարչությունը, Գորկու երկաթուղու քաղաքացիական կառույցների ուղեմասը, թիվ 1 ճաշարանը[2]։

20-րդ դարի վերջին շենքը հայտնվել է վթարային վիճակում։ 1998 թվականից այն չի շահագործվել, ջեռուցումն անջատվել է, ինչն առաջացրել է կառույցների քայքայում։ 2005 թվականին շենքը վերականգնվել է և արդիականացվել. պահպանվել է նրա արտաքին տեսքը և ավելացել են ժամանակակից ենթակառուցվածքներ` ներառյալ ստորգետնյա ավտոտնակը։ Վերականգնված շենքը նախատեսված է առևտրային և գրասենյակային օգտագործման համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Дом Кекина - дом-метафора, дом-загадка» (ռուսերեն). Казанские истории. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Russia Kazan guide (2018 թ․ դեկտեմբերի 11). «Дом Кекина» (ռուսերեն). www.photokzn.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Главная / Казань тысячелетняя / Казань в достопримечательностях /». nik-rech.narod.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.