Կենդանական զրույցներ (կենդանական վեպ), բանավոր և գրավոր վիպական սեռի բանահյուսական ստեղծագործություններ, որոնց կենտրոնական գործող կերպարները կենդանիներն են։

Կենդանական զրույցները նախապես կապված են եղել մարդկանց անիմիստական աշխարհայացքի հետ, բայց ժամանակի ընթացքում կորցրել են իրենց առասպելական-կախարդական բնույթը։ Որոշ ժողովուրդների մոտ դրանք հեքիաթային երանգ ու ոճ ունեն, որոշ ժողովուրդների մոտ էլ՝ առակների ու խրատական զրույցների։

Կենդանական զրույցների հիման վրա արևմտաեվրոպական միջնադարյան գրականության մեջ (XII—XV դդ.) ձևավորվել և տարածում են գտել պոեմներ աղվեսի մասին։ Հայ իրականության մեջ կենդանական զրույցները հանդես են եկել առակների ու խրատական զրույցների տեսքով։ Հարուստ նյութ են պարունակում Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակների ժողովածուները և անանուն «Աղվեսագրքերը»։

Ավելի քան 1500 Կենդանական զրույցներ, առակներ են պարունակում XIX—XX դդ. հայ իրականության մեջ գրի առնված անտիպ և տպագիր բանահյուսական հավաքածուները։

Աղբյուրներ

խմբագրել
  • Աղուէսագիրք, Ամստերդամ 1668
  • Հայկունի Ս․ Կենդանական Վեպեր, Ժողովրդական Առակներ, Վաղարշապատ 1907
  • Марр Н. Сборники притч Вардана ч.1-3, СПБ, 1894-99
  • Дашкевич Н. Вопрос о происхождении и развитии эпоса о животных, Киев, 1904
  • Орбели И. Басни средневековой Армении; Избранные труды, т.1, М, 1968


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 364