Կենոտաֆ

խորհրդանշական գերեզման, կեղծ դամբարան, ճարտարապետական կառուցվածք դատարկ շիրիմի վրա

Կենոտաֆ (հին հունարեն՝ κενοτάφιον, < κενός - դատարկ և τάφος - գերեզման)[2] կամ հուշադամբարան, խորհրդանշական գերեզման, կեղծ դամբարան, ճարտարապետական կառուցվածք դատարկ շիրիմի վրա։ Կենոտաֆ է տեղադրվում, տարբեր պատճառներով[3]։

  • Երբ մահացածի մարմինը կորել կամ ոչնչացվել է (օրինակ՝ երկրաշարժի, պատերազմի կամ հդեհի ժամանակ),
  • երբ մահվան վայրը անհայտ է,
  • երբ մարմնի տեղափոխումը մեծ ջանքեր է պահանջում (երբ մահը տեղի է ունեցել լեռներում, բևեռային լայնություններում և այլն),
  • երբ մարդ անհետացել է, և այդ պահից այդքան ժամանակ է անցել, որ անհայտ կորած անձը կարող է մահացած ճանաչվել
  • երբ մարմինը դիակիզվել է, և մոխիրը ցրվել էր,
  • կենոտաֆը կարող է տեղադրվել հանգուցյալի հայրենիքում, եթե նա թաղված է այլ երկրում։
  • կենոտաֆը կարելի է տեղադրել նախկին թաղման վայրում, որտեղից մնացորդները տեղափոխվել են։
Կենոտաֆ, Ուայթհոլ, Լոնդոն; Նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ճարտարապետ՝ Էդվին Լաչենս[1]։

Կենոտաֆը ծառայում է հանգուցյալի հիշատակը հավերժացնելուն և հուղարկավորության արարողությունները կատարելուն, և դրանք տարբեր տեսակի և աստիճանի բարդության կառույցներ են՝ դամբանաթումբ, գերեզմանաքար, դամբարան, հուշարձան, կիսանդրի, ստելա, կոթող, հուշահամալիր, հարթաքանդակ, հուշատախտակ և այլն)։ Բացի այդ, եվրոպական ավանդույթի համաձայն, կենոտաֆ է կոչվում է այն շինությունը, որը տեղակայված է ոչ թե հանգուցյալի մնացորդներով գերեզմանի վրա, այլ նրա մահվան վայրում (նույնիսկ եթե գերեզման գոյություն ունի)։ Կենոտաֆի օրինակ են սգո ծաղկեպսակները և հուշաքարերը որոնք տեղադրվում են մայրուղիներում և ցույց են տալիս մարդկային զոհերով վթարի վայրը[4][5]։

Գրականություն

խմբագրել
  • Павсаний. VI 20.17 // Описание Эллады. В 2т. Т.1 / Пер. с древнегреческого С. П. Кондратьева под ред. Е. В. Никитюк. — ООО Изд-во АСТ: Ладомир, 2002. — С. 492. — ISBN 5-86218-274-8 (ռուս.)
  • Клименко, Виктор Фёдорови|Клименко В.]], археолог. Кенотафы — наследие воинственных предков Արխիվացված 2019-08-26 Wayback Machine // «Енакиевский рабочий» № 13288 за 15 мая 2010 года (Енакиево). (ռուս.)
  • Мельник, Валерий Иосифович Особые виды погребений катакомбной общности / Отв. ред. Шилов, Валентин Павлович. — М.: Наука, 1991. — 136 с. — ISBN 5-02-010034-X (ռուս.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Лондон для путешественника. Уайтхолл
  2. Whitney, William Dwight (1914), The Century Dictionary: The Century dictionary, Century Company, էջ 882
  3. «Что такое кенотаф?». postnauka.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  4. «Надгробие без могилы - кенотаф». mos-ritual.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  5. «Գերեզմանոց միջպետական մայրուղու եզրին». hraparak.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  Ընթերցե՛ք «կենոտաֆ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենոտաֆ» հոդվածին։