Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակություն[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս պատվիրակություններից մեկը, որը կազմավորվել է 1980 թվականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Պատվիրակության կենտրոնն է Վիեննա քաղաքը, որտեղ գործում է նաև հայ կաթողիկե Վիեննայի Մխիթարյան միաբանությունը։ Առաջնորդանիստը Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցին է։

Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակություն
Պատկերանիշ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հիմնադրման թվական1980
Երկիր Ավստրիա,  Չեխիա,  Հունգարիա,  Սլովակիա,  Շվեդիա,  Նորվեգիա,  Ֆինլանդիա և  Դանիա
ԳլխամասՎիեննա, Ավստրիա

Պատմություն

խմբագրել

Կազմավորման պահին ընդգրկում էր Ավստրիայի, Շվեդիայի և Գերմանիայի հոգևոր հովվությունները։ Վերջինս առանձնացել էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունից, ապա նաև անկախացել էր 1991 թվականին՝ որպես ինքնուրույն թեմ։

2004 թվականին պատվիրակության կազմում է ընդգրկվել Հունգարիայի հոգևոր հովվությունը, որն ընդլայնել է իր սահմանները և 2006 թվականից դարձել Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվություն։ 2014 թվականից սկսած որոշ ժամանակ կրոնական կազմակերպությունը հայտնի էր որպես «Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակություն»[2]։

Բացի վերոհիշյալ հոգևոր հովվություններից՝ պատվիրակության համակարգում են Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հայ համայնքները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 1995-2018 ԹԹ». etchmiadzinlibrary.am. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» գրադարան.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: