Կերային բազա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կերային բազա, տնտեսության, շրջանի, մարզի կամ երկրի կերի պաշարները և դրանց ստացման աղբյուրները։ Կերային բազան ընդգրկում է բնական և ցանովի խոտհարքներից և արոտավայրերից, կերային մշակույթների ցանքերից ստացված կերերը, թարմ, կանաչ և չոր խոտը, սենաժը, սիլոսը, հատիկները և արմատապտուղները, արտադրական կերերը (համակցված, վիտամինասպիտակուցային և հանքային), դաշտավարության և սննդարդյունաբերության արտադրանքի մնացորդները։
Կերային բազայի զարգացման նախապայմաններից են՝ դաշտային կերարտադրության ինտենսիվացումը, կերաբույսերի բերքատվության բարձրացումը, արոտավայրերի և խոտհարքների բարելավումը, կերային ցանքաշրջանառությունների կիրառումը, կերերի մթերման, պահպանման առաջադեմ եղանակների ներդրումը, ոռոգումը, մշակութաջրարբի արոտավայրերի ստեղծումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 391)։ |