Կերչի թերակղզի
Կերչի թերակղզի (ուկրաիներեն՝ Керченський півострів, Ղրիմի թաթարերեն՝ Keriç yarımadası), Ղրիմի թերակղզու արևելյան մասը Սև և Ազովի ծովերի միջև։
Ողողող ջրեր | Կերչի նեղուց Սև ծով Ազովի ծով | |
Ընդհանուր մակերեսը | 2 700—3 000 կմ² | |
Երկիր | Ուկրաինա/ Ռուսաստան[1] | |
Աշխարհագրություն
խմբագրելՏարածությունը՝ մոտ 3 հզ. կմ²։ Հյուսիս-արևելյան մասը բլրապատ է, հարավարևմտյանը՝ հարթավայրային։ Շատ են ցեխաբուխներն ու լճերը։ Կլիման չափավոր ցամաքային է։
Հունվարի միջին ջերմաստիճանը -1, 5 °C է, հուլիսինը՝ 23, 5 °C, տարեկան տեղումները՝ 500 մմ։ Տարածված են սևահողերը, շագանակագույն և աղուտային հողերը։ Մեծ մասը հերկված է։ Կերչի թերակղզում է գտնվում Կերչի երկաթահանքային ավազանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզու վրա, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերչի թերակղզի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 393)։ |