Կերպարանափոխություն (Ֆրանց Կաֆկա)
Կերպարանափոխություն (գերմ.՝ Die Verwandlung, բառացի՝ կերպարանափոխություն), Ֆրանց Կաֆկայի[4] կողմից գրված նովել, որը առաջին անգամ հրատարակվել է 1915 թվականին։
Կերպարանափոխություն գերմ.՝ Die Verwandlung | |
---|---|
Հեղինակ | Ֆրանց Կաֆկա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հերոսական վեպ, աբսուրդ գրականություն[1] և body horror literature?[2] |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Կերպար(ներ) | Գրեգոր Սամսա |
Ստեղծման տարեթիվ | նոյեմբերի 17, 1912 |
Խմբագիր | Ֆրանց Կաֆկա |
Երկիր | Ավստրո-Հունգարիա և Ավստրիա |
Հրատարակման վայր | Լայպցիգ |
Հրատարակված է | Die Weißen Blätter? |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1915[3] և 1915 |
Թարգմանիչ | Yevhen Popovych?, Ivan Koshelivets? և Alexandre Vialatte? |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/kafka/verwandl/verwandl.html |
Վիքիքաղվածք | Կերպարանափոխություն |
Kafka Die Verwandlung Վիքիպահեստում |
Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում[5]։
Կարճ նկարագրությունը
խմբագրելՊատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։
Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։
Սյուժեն
խմբագրելՄաս 1
խմբագրելՄի օր Գրեգոր Զամզան՝ շրջիկ գործակալը, արթնանալով՝ նկատում է, որ կերպարանափոխվել է մեծ ուտիճի։ Նա համոզված է լինում, որ երազի մեջ է, և թե ինչքան անհետաքիքիր է այդպիսի վաճառական լինելը։ Երբ նա հայացք է գցում զարթուցիչի վրա, նկատում է, որ շատ է քնել և բաց է թողել գնացքը, որով պետք է պատվերը տեղափոխեր։ Նա սկսում է մտորել այդ պատահականությունների մասին։ Գրեգորը գիտեր, որ իր վերադասը տանել չի կարողանում աշխատակիցների արդարացումները՝ նույնիսկ հաշվի չառնելով աշխատակցի աշխատասիրությունը, ցուցադրելով հուսադրության զրոյական առկայություններ։
Առավոտյան Գրեգորի մայրը թակում է դուռը և պատասխան է ստանում Գրեգորից։ Նա անհանգստանում էր, քանի որ Գրեգորը ուշանում էր աշխատանքից, ինչը նրա համար անսովոր էր։ Գրեգորի քույրը՝ Գրետան, ով նրան շատ մտերիմ էր, շշուկով խոսում է Գրեգորի հետ և համոզում դուռը բաց անել։ Գրեգորը փորձում է մահճակալից վեր բարձրանալ, բայց չի կարողանում տեղաշարժել մարմինը։ Այդ ընթացքում լսում է, որ ֆիրմայի հավատարմատարը եկել է չմեկնելու պատճառը պարզելու։ Նա վերջապես կարողանում է վեր բարձանալ և արձագանքել, որ շուտով բաց կանի դուռը։
Գրեգորի դուռը չբացելը ստիպում է հավատարմատարին մտածել նրա աշխատանքից բացակայելու առիթի մասին։ Նա համարում է, որ Գրեգորի պահվածքը անթույլատրելի է։ Գրեգորը անընդհատ ասում էր, որ շուտով բաց կանի, սակայն դռան մյուս կողմում ոչ ոք չէր հասկանում նրա ասած բառերից ոչ մեկը։ Պատճառն այն էր, որ նրա ձայնը նույնպես կերպարանփոխվել էր։ Անպատասխան հարցերից բոլորը մտածեցին, թե Գրեգորը լուրջ հիվանդ է։ Ժամանակ անց, Գրեգերը վերջապես կարողացավ բացել դռան փականն իր ծնոտների միջոցով։ Նա ներողություն խնդրեց հավատարմատարից։ Այդժամ սարսափած Գրեգորի տեսքից նրա մայրը ուշագնաց եղավ, իսկ հավատարմատարը լքեց բնակարանը։ Գրեգորը վնասվեց դռան պատճառով, իսկ նրա հայրը փակեց դուռը։ Գրեգորը կրկին գնաց քնելու։
Մաս 2
խմբագրելԳրեգորը կրկին արթնացավ և նկատեց, որ ինչ-որ մեկն իր սենյակում թասով դրել էր մեջը հաց բրդած կաթ։ Նա զգում էր, որ չունի ախորժակ նույնիսկ իր սիրելի կաթի համար։ Նա տեղավորվում է կահույքի վրա։ Հաջորդ առավոտ քույրը ներս է մտնում և նկատում, որ Գրեգորը ձեռք չէր տվել կաթին։ Հետո նորմալ ուտելիքը տեղակալում է թափոններով, որոնք Գրեգորը մեծ ախորժակով ուտում է։ Սկզբում քույրը մաքրում է սենյակը, իսկ Գրեգորը թաքնվում է, որպեսզի իր տեսքով չվախեցնի քրոջը։
Հաջորդ դրվագները Գրեգորն անցկացնում է դռան ետևից լսելով իր ընտանիքի անդամների խոսակցությունները։ Նրանք հաճախ կամ գրեթե միշտ քննարկում էին ֆինանսական բարդ իրադրությունը ընտանիքում, քանի որ Գրեգորն այլևս չէր օգնում նրանց։ Գրեգորը ուներ պլաններ կապված իր քրոջ երազանքի հետ։ Գրետան երազում էր ջութակահարուհի դառնալ և կոնսերվատորիայում սովորել։ Գրեգորը որոշել էր այդ առիթով նրան անակնկալ մատուցել Սուրբ Ծննդյան տոներին։
Գրեգորը սկսում էր վարժվել էր իր կերպարանափոխված մարմնին։ Նա սկսել էր մագլցել պատերով և առաստաղով։ Գրեգորի նոր զբաղմունքները բացահայտելուց հետո նրա քույրը և մայրը որոշեցին տեսափոխել կահույքը՝ սենյակի տարածքն ավելի մեծացնելու համար։ Պատի վրա կար նկար, որը Գրետան փորձում էր հեռացնել սենյակից, սակայն Գրեգորն իր փորիկով ամուր սեղմվել էր դրան։ Գրետան նախատում է Գրեգորին։ Դա առաջին փոխանակված բառն էր Գրեգորի հետ նրա կերպարանափոխումից հետո։ Գլուխը դուրս հանելով սենյակի դռնից Գրեգորը տեսնում է իր հորը, ով նոր էր վերադարձել աշխատանքից։ Հայրը Գրեգորի վրա խնձորներ է նետում, որոնցից մեկը վերք է առաջացնում նրա մեջքին՝ սահմանափակելով նրա շարժումները։ Գրեգորը որոշում է վերադառնալ իր ննջասենյակ, սակայն նա շատ վնասվաքներ ուներ։
Մաս 3
խմբագրելՄի երեկո մաքրուհիները լքում են Գրեգորի ննջասենյակը, սակայն բաց են թողնում դուռը երեք վարձակալների համար։ Ընտանիքը նրանց վերցրել էր ֆինանսական վիճակի բարելավման համար։ Գրետայից խնդրել էին նրանց համար ջութակ նվագել, իսկ Գրեգորը միշտ փորձում էր խուսափել տան մեջ որևէ մեկի հետ բախումից, դրա համար էլ իր սենյակից դուրս չէր գալիս։ Սակայն քրոջ նվագի վրա նա շատ է դուրս գալիս սենյակից և վարձակալներն, ովքեր արդեն ձանձրացել էին Գրետայի նվագից, նկատում են Գրեգորին։ Գրեգորի հայրը ջանում է երեքին էլ ետ տանել դեպի իրենց սենյակը, սակայն նրանք սպառնում են, թե կլքեն տունը առանց վարձավճարի։ Գրետան, ով արդեն հոգնել էր Գրեգորի մասին հոգ տանելուց, առաջարկում է իր ծնողներին ազատվել Գրեգորից, այլապես նրանք կկործանվեն։ Գրեգորի հայրը համաձայնում է, ենթադրելով, որ Գրեգորը կհասկանա և ինքը կլքի իրենց։ Գրեգորը այդպես էլ հասկանում է, նա գնում է իր ննջասենյակ և ընտանիքն ազատվում է Գրեգորի ներկայությունից։
Գրեգորի մահանում է։ Բացահայտելով, որ Գրեգորը մահացել է, ընտանիքը մեծ թոթափում է ունենում։ Ընտանիքի անդամները հանգստյան օր են վերցնում և բոլորը միասին գնացքով կարճ ճանապարհորդության են մեկնում քաղաքից դուրս։ Այս կարճ շրջայցի ժամանակ տեր և տիկին Զամզաները հասկանում են, որ Գրետան արդեն մեծ աղջիկ է դարձել և ժամանակն է նրան ամուսին գտնելու։
Հիմնական հերոսներ
խմբագրելԳրեգոր Զամզա
խմբագրելԳրեգոր Զամզան նովելի հիմնական հերոսն է։ Նա աշխատում է, որպես շրջիկ գործակալ, որպեսզի գումար վաստակի իր քրոջ և ծնողների ծախսերը հոգալու համար։ Նա առավոտյան արթնանալիս վերածված է լինում հսկա ուտիճի։ Մետամորֆոզից հետո Գրեգորն այլևս անկարող էր աշխատել, դրանով իսկ ստիպելով իր ընտանիքին նորից անհատապես աշխատանքի անցնել։ «Գրեգոր Զամզա» անվանումը առաջ է եկել Կաֆկայի՝ գրադարանում կարդացված գրքերից։ Գրեգոր Զամզան հանդիպում է «Երիտասարդ Ռենատ Ֆուքսի պատմությունները» աշխատությունում, գրված գերմանացի՝ Յակոբ Վասերմանի կողմից (1873–1934)։ Նովելի վրա ազդեցություն ունի նաև դուքս ֆոն Զախեր-Մազոխի «Մորթիներով Վեներա» ստեղծագործությունը, որի հերոսի անունն էլ է Գրեգոր։ Զամզա անվունը նման է Կաֆկա անվանը՝ հինգ տառ, իսկ «Ս» տառը նույն դիրքում է, ինչ՝ «Կ»-ն։
Գրետա Զամզա
խմբագրելԳրետան Գրեգորի կրտսեր քույրն էր, ով Գրեգորի խնամակալն է դառնում կերպարանափոխությունից հետո։ Գրեգորը և Գրետան մտերմիկ հարաբերությւոնների մեջ էին, բայց դրանք շուտով քանդվում են։ Աղջիկը ջութակ էր նվագում և երազում էր կոնսերվատորիա ընդունվելու մասին։ Շուտով ընտքնիքին օգնելու համար, նա աշխատանքի է անցնում որպես վաճառողուհի։
Տիկին Զամզա
խմբագրելԳրեգորի և Գրետայի մայրն էր։ Նա շոկի մեջ էր հայտնվել որդու փոխակերպությունից։ Հետևանքը դարձավ նրա մայրական զգացմունքների և ինքնասիրության կոնֆլիկտը։ Մայրն անընդհատ տատանվում էր հոգատարության ու կարեկցանքի և վախի ու գարշանքի միջև։
Պարոն Զամզա
խմբագրելՊարոն Զամզան Գրեգորի հայրն էր։ Կերպարանափոխությունից հետո նա ստիպված էր վերադառնալ հին աշխատանքին՝ կրկին ընտանիքի ֆինսական վիճակը փրկելու համար։ Նրա համար ահարկու և զզվելի էին որդու փոփոխություները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.gradesaver.com/la-metamorfosis/guia-de-estudio/la-literatura-del-absurdo#:~:text=Franz%20Kafka%20fue%2C%20sin%20duda%2C%20uno%20de%20los,que%20le%20trae%20su%20nueva%20condici%C3%B3n%20de%20bicho.
- ↑ https://www.goodreads.com/shelf/show/body-horror
- ↑ Die Weißen Blätter (գերմ.) — 1915.
- ↑ The book in Gutenberg
- ↑ - Գրքի մասին
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերպարանափոխություն (Ֆրանց Կաֆկա)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերպարանափոխություն (Ֆրանց Կաֆկա)» հոդվածին։ |