Կիբերխոնդրիա
Կիբերխոնդրիա, հոգեկան խանգարում, որի հիմքում ընկած է ախտանշանների նկարագրությունը համացանցում փնտրելու միջոցով ախտանման (դիագնոզ) ինքնուրույն որոշումը։ Կիբերխոնդրիան հիպոխոնդրիայի տարատեսակ է[1][2]։
Փորձագետների գնահատական
խմբագրելՇատ փորձագետներ կարծում են, որ հիվանդությունների մասին ինֆորմացիան՝ ստացված համացանցից, կարող է վախեր առաջացնել անգամ այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն տառապել կիբերխոնդրիայով[3]։
Ըստ Մայնցի համալսարանի հոգեբան Գաբի Բլեյխրդի՝ ժամանակակից աշխարհում հիպոխոնդրիան լայն տարածում է ստացել շնորհիվ համացանցի, քանի որ հենց այդտեղ կարելի է արագ և առանց ջանք գործադրելու գտնել մեծաքանակ ինֆորմացիա ցանկացած հիվանդության մասին[3]։
Նյու Յորքի կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Բրայեն Ֆալոնը, որը «կիբերխոնդրիա» եզրույթի հեղինակն է, առաջարկեց դասակարգել և անվանել բոլոր հիպոխոնդրիկներին կիբերխոնդրիկ, քանի որ այսօր մարդիկ զգալով անհանգստացնող ախտանշաններ, առաջին հերթին դրանք փնտրում են համացանցում[3]։
Բժշկության ներկայացուցիչներն ընդգծում են, որ այս խանգարումն այնքան էլ անվնաս չէ, քան առաջին հայացքից թվում է, որովհետև չնայած որ վախերն ու ախտանունները, որոնք մարդն ինքն իրեն աշտորոշում է հորինված են, սակայն մարդը զգում է իրական հոգեկան և ֆիզիկական ճնշվածություն և վախ դեպի մահը։ Այս խանգարումն առաջացնում է նաև սոցիալական խնդիրներ[3]։
Հիվանդության հետազոտություն
խմբագրելՄիացյալ Թագավորությունում
խմբագրել2007 թվականի նոյեմբերի 21-ին հրպարակվեցին հետազոտությունների արդյունքներ ըստ որոնց՝ այս հիվանդությունը Միացյալ Թագավորությունում հասել է մեծ մասշտաբների, քանի որ բրիտանացի համացանց օգտագործողների 65 %-ը, ախտորոշման և բուժման նպատակով, բժշկի հետ խորհրդատվության փոխարեն օգտագործել է համացանցը։ Մոտ 50 %-ը բժշկական ֆորումներում փնտրել են «համախոհներ»․ նման ախտնշաններով մարդկանց։ 46 %-ն այքան վստահ է եղել ախտանման հարցում, որ խորհրդակցելով դեղագործի հետ, ձեռք է բերել համապատասխան դեղանյութեր։ Միևնույն ժամանակ այս հետազոտությունը պարզել է, որ միայն 15 %-ի դեպքերում է համացանցի միջոցով հաստատված ախտանունը ճիշտ։
Կիբերխոնդրիայի ախտանշաններ
խմբագրելՄասնագետներն առաջ են քաշել կիբերխոնդրիայի հետևյալ ախտանշանները․[4]
- Հիվանդությունների մասին ինֆորմացիա ստանալու նպատակով համացանցի հաճախակի օգտագործումը
- Ինքնազգացողության և սեփական առողջության մասին ավելորդ տագնապը
- Բժշկական on-lin թեստերի պարբերական փնտրումը
- Բժիշկների հանդեպ անվստահությունը և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ryen W. White, Eric Horvitz Experiences with Web Search on Medical Concerns and Self Diagnosis(անգլ.) // AMIA … Annual Symposium proceedings. AMIA Symposium : journal. — 2009. — С. 696—700. — ISSN 1942-597X. — PMID 20351943. Архивировано из первоисточника 21 Հունիսի 2018.(անգլ.)
- ↑ Эпоха киберхондрии. Пер. с англ. Н. Д. Фирсовой (2017).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Интернет – разносчик заболеваний» (Учёные уверены and что Всемирная сеть вызывает настоящие физические болезни). «Взгляд». 2008 թ․ ապրիլի 7.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Сидоров В. «Зачем киберхондрикам кибер-хандра, или Сможет ли Интернет заменить врачей?». Слово о ПК и PC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին.