Կիթառահարուհին (նկար)
«Կիթառահարուհին» (հոլ.՝ De gitaarspeelster), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1670 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 53 × 46,3 սմ։ Այսօր «Կիթառահարուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Համսթեդում՝ Քենվուդ-հաուսում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | մոտ 1672[2] |
բարձրություն | 53 սանտիմետր[2] |
լայնություն | 46,3 սանտիմետր[2] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Kenwood House?[2] |
հավաքածու | Kenwood House?[2] |
սեփականատեր | Պիտեր վան Ռայուֆե |
https://www.wga.hu/html/v/vermeer/04/34guita1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարը պետք է չշփոթել պատճենի հետ, որը կոչվում է «Կիթառ նվագող տիկինը», որի հեղինակն անհայտ է և այսօր պահպանվում և ցուցադրվում է Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում[3]։ «Կիթառահարուհին» կտավը 1974 թվականին գողացվել է Իռլանդիայի հանրապետական բանակի ապստամբների կողմից, որից հետո կրկին վերադարձվել է[4][5]։
Նկարագիր
խմբագրելՅան Վերմեերը «Կիթառահարուհին» ստեղծագործությունը վրձնել է ոչ ներդաշնակ և նրան բնորոշ ոչ տիպային ձևով։ Կիթառ նվագող աղջկան հեղինակը տեղավորել է բավականին ձախ, այնքան, որ աջ արմունկը կտավի սահմաններից դուրս է մնացել։ Ինչպես նախկին նկարներում, այստեղ նույնպես ձևերը կտրուկ պահպանված են՝ աղջկա մատները, որոնք լարերի վրա են, հետևի պատին փակցրած նկարի շրջանակը։ Հարթություններն ու երկրաչափական պատկերները հեղինակը նկարել է իմպաստոյի ոճով[6]։ Նկարի գլխավոր հերոսուհին մարմնով թեքված է դեպի աջ, շրթունքները ժպիտ են արտահայտում, դեպի գործիքը հակած գլուխը փաստում է, որ աղջիկը վայելում է երաժշտությունը։ Պատին փակցրած նկարում Վերմեերը պատկերել է հովվերգական բնանկար, որը նմանեցնում են Ադրիան վան դե Վելդեի ոճին. նկարը ևս մեկ անգամ փաստում է, որ այստեղ տիրում է անխռովություն[7]։ Աղջկա ձեռքին պատկերված երաժշտական գործիքը իսպանական կիթառ է՝ հինգ լարերով, որը հայտնի դարձավ 15-րդ դարից սկսյալ[8]։
Գրականություն
խմբագրել- Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 9780870999734.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Art UK — Art UK.
- ↑ Philadelphia Museum of Art. «Philadelphia Museum of Art - Collections Object : Lady with a Guitar». www.philamuseum.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Paul Adams Ghosts & Gallows: True Stories of Crime and the Paranormal. — History Press, 2012-07-01. — 236 с. — ISBN 9780752477350
- ↑ «Луиджи Гуарньери - Двойная жизнь Вермеера - стр 17» (ռուսերեն). profilib.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Wayne Franits Johannes Vermeer: (Grove Art Essentials). — Oxford University Press, 2016-04-01. — 50 с. — ISBN 9780190297985
- ↑ Johannes Vermeer Delphi Complete Works of Johannes Vermeer (Illustrated). — Delphi Classics, 2014-07-09. — 259 с.
- ↑ Алексей Шевченко Самоучитель игры на гитаре. — Litres, 2017-05-20. — 98 с. — ISBN 9785040031955
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիթառահարուհին (նկար)» հոդվածին։ |