Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից[1]։ Պետությունը հիմնադրվել է Ռուբինյանների կողմից, ովքեր Բագրատունիների շառավիղ էին։ Ռուբինյանների իշխանությունը թագավորություն հռչակվեց 1198 թվականին[2]։ Ռուբինյանների տոհմի վերջին ներկայացուցիչը Զապել թագուհին էր, ում մահից հետո՝ 1252 թվականին, գահն անցնում է Հեթումյաններին։ 1341 թվականին գահն անցնում է Լուսինյաններին։ Կիլիկյան Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց 1375 թվականին[3]. դրանից հետո գահին հավակնում էին Կիպրոսի Լուսինյանները։ 1485 թվականին, երբ Շառլոթ Կիպրացին ամուսնացավ Սավոյան հարստության ներկայացուցչի հետ, Կիլիկյան Հայաստանի թագավոր տիտղոսն անցավ Սավոյան հարստության ներկայացուցիչներին։ Տիտղոսը մնաց գործածության մեջ մինչև 1861 թվականը։

Կիլիկիայի Հայկական Թագավորությունը։

Իշխաններ

խմբագրել
Անուն Կյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
Հարստություն Ծանոթագրություններ Պատկեր
Ռուբեն Ա 1025-1095 1080 1095 Ռուբինյաններ  
Կոստանդին Ա անհայտ-1100 1095 1100 Ռուբինյաններ
Թորոս Ա անհայտ-1129 1100 1129 Ռուբինյաններ
Լևոն Ա անհայտ-1145 1129 1137 Ռուբինյաններ

 

Թորոս Բ անհայտ-1169 1145 1169 Ռուբինյաններ
Մլեհ անհայտ-1175 1169 1175 Ռուբինյաններ
Ռուբեն Գ 1145-1187 1175 1187 Ռուբինյաններ
Լևոն Բ 1150-1219 1187 1198 Ռուբինյաններ Թագադրվում է որպես
Կիլիկիայի Հայոց Արքա
 

Թագավորներ և թագուհիներ

խմբագրել
Անուն Կյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
Հարստություն Ծանոթագրություններ Պատկեր
Լևոն Ա 1150-1219 1187 1219 Ռուբինյաններ Առաջին թագավոր  
Հեթում Ա 1213-1270 1226 1270 Հեթումյաններ Թագավոր և գահակից  
Լևոն Գ 1236-1289 1270 1289 Հեթումյաններ Առաջին թագավոր  
Հեթում Բ անհայտ-1307 1289 1306 Հեթումյաններ  
Լևոն Դ անհայտ-1307 1306 1307 Հեթումյաններ
Օշին Ա անհայտ-1320 1308 1320 Հեթումյաններ
Լևոն Ե 1320 1342 Հեթումյաններ  
Կոստանդին Գ անհայտ-1344 1342 1344 Լուսինյաններ Ընտրվել է ազնվականության կողմից
Կոստանդին Դ 1344 1362 Հեթումյաններ  
Կոստանդին Ե անհայտ-1373 1362 1372 Հեթումյաններ
Լևոն Զ 1340-1399 1373 1375 Լուսինյաններ  

Հավակնորդներ

խմբագրել
Անուն Կյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
Հարստություն Ծանոթագրություններ Պատկեր
Լևոն Զ 1340-1399 1375 1399 Լուսինյաններ  
Ջեյմս Ա Կիպրացի 1396 1398 Լուսինյաններ
Յանուս Կիպրացի 1398 1432 Լուսինյաններ
Ջոհն Բ Կիպրացի 1432 1458 Լուսինյաններ
Շառլոթ Կիպրացի 1458 1467 Լուսինյաններ

Տիտղոսն անցնում է Սավոյան հարստությանը։

Աղբյուրներ

խմբագրել
Գլխավոր
  • Բոասե, Տ. Ս. Ռ. (1978). Կիլիկիայի Հայկական Թագավորություն. Էդինբուրգ: Scottish Academic Press. ISBN 0-7073-0145-9.
  • Մութաֆյան, Կլոդ (2001). Le Royaume Arménien de Cilicie. Փարիզ: CNRS Editions. ISBN 2271051053.
Հատուկ
  1. Սիրարպիե Դեր Ներսեսյան"Կիլիկյան Հայաստանի թագավորություն." Խաչակրաց արշավանքների պատմություն, հատ. Բ. Կենեթ Մ. Սեթոն (խմբ.) Ֆիլադելֆիա. Փենսիլվանիայի համալսարանա, 1962, էջ` 630-631.
  2. Կուրդօղլյան, Միհրան (1996). Պատմություն Հայոց, հատոր Բ. Աթենք, Հունաստան: Ազգային Ուսումնական Խորհրդի Հրատարակություն. էջեր 29–56.
  3. Մութաֆյան, էջ 90