Կիկլոպյան ամրոց (կամ Կիկլոպյան շարվածք), կառուցվածք, որը կազմված է տաշած քարե մեծ բեկորներից, առանց միացնող շաղախի։ Հին հույները այս ամրոցները վերագրում էին կիկլոպներին։ Կառուցվածքը կանգուն է մնում բեկորների ծանրության հաշվին։ Հիմնականում բոլոր ամրոցները կառուցվել են անագապղնձե դարում։ Նաև կիկլոպյան կառույց է համարվում Կոտայքի մարզում գտնվող Գառնու բերդը։

Կիկլոպյան կառույց Միկեններում (Հունաստան)

Տարածման աշխարհագրությունը

խմբագրել

Կիկլոպյան շարվածքը հնության գաղտնիքներից մեկն է, այն պատահում է մոլորակի ցանկացած վայրում, բայց ավելի հաճախ կարելի է հանդիպել Միջերկրական ծովի ափերին, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում և Ղրիմում։ Կիկլոպյան կառուցի ամենահայտնի օրինակներից, այսպես կոչված «Առյուծի դարպասներն» է Միկեններում, կառուցված մ.թ.ա. 14-13 դարերում։

Հայաստանում պահպանված Կիկլոպյան կառույցը հիմնականում ամրոցներ են, հնագույնները վերաբերում են էնեոլիթից բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջանին (մ. թ. ա. III հազարամյակ, Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերի մոտ գտնվող ամրոցների նախնական պարիսպները, Զյանբհրդ ամրոցը՝ Արագածոտն գյուղի մոտ), իսկ վերջինները՝ վաղ երկաթի դարին (մ. թ. ա. I հազարամյակի սկիզբ)։ Դրանք տարածված են Սևանի ավազանում, Շիրակում և Արագած լեռան լանջերին։ Մի շարք Կիկլոպյան կառույցներ (դոլմեններ, կրոմչեխներ, մենաքարեր ևն), բացի դամբարաններ ծառայելուց, եղել են հնագույն պաշտամունքային կառույցներ։ Պայմանականորեն Կիկլոպյան կառույց են կոչվում Հայաստանի մ. թ. ա. II հազարամյակի երկրորդ կեսին և I հազարամյակի սկզբին պատկանող մի քանի հարյուր ամրոց–բնակատեղիները՝ բերդ–շեները, որոնց զգալի մասը կառուցված է եղել այժմ արդեն չպահպանված կավաշաղախով։

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիկլոպյան ամրոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 429