Կիմհե (կոր.՝ 김해시, 金海市), Կիմհե-սի, քաղաք Հարավային Գյոնգսանգ նահանգում՝ Կորեայի Հանրապետությունում։ Կիմհեն կառավարող վաղ կորեական Գիմգվան Կայա պետության էլիտայից ծագած արիստոկրատական Գիմերի տոհմի հարազատ քաղաքն է։ Քաղաքը հայտնի է Փյոնհան և Գիմգվան Կայա վաղ կորեկան պետությունների պատմական տեսարժան վայրերով։

Բնակավայր
Կիմհե
կորեերեն՝ 김해시
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքՀարավային Գյոնգսանգ
Մակերես463,26 կմ²
Բնակչություն534 124 մարդ (2015)
Պաշտոնական կայքgimhae.go.kr/main.web(կոր.)
Կիմհե (Հարավային Կորեա)##
Կիմհե (Հարավային Կորեա)

Պատմություն

խմբագրել

Կիմհեի պատմությունը սկսվում է նրա ներկայիս տարածքում Կայա ցեղային միությունների ստեղծմամբ։ 542 թվականին Կայան գրավվել է Սիլա պետության կողմից, իսկ Կիմհեի տարածքում առաջացել է Գիմգվան գավառը։ 756 թվականին Գիմգվանը վերանվանվել է Կիմհեի։ 971 թվականին Կորյո դինաստիայի օրոք Կիմհեն ստացել է կորեական գավառի կարգավիճակ։ Գրեթե հազար տարի անց՝ Չոսոն դինաստիայի կառավարման մայրամուտին, Կիմհեն ստացել է գավառի (կուն) կարգավիճակ։ Քաղաքի կարգավիճակը (սի) ստացվել է 1995 թվականի մայիսի 10-ին[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Կիմհեն գտնվում է Կորեական թերակղզու հարավ-արևելքում։ Արևելքում և հարավ-արևելքում սահմանակից է Բուսանին և Յանգսանին, արևմուտքում` Չհանվոնին, հյուսիսում` Միրյանին։ Լանդշաֆտը արևմուտքում լեռնային է, իսկ արևելքում՝ համեմատաբար հարթ[2]։

Վարչական բաժանում

խմբագրել

Կիմհեն վարչակնորեն բաժանված է 1 իպի, 7 մենի և 9 տոնի (դոնի)[3]։

Անվանում Հանգըլ Տարածք, կմ² Բնակչություն, մարդ Ներքին բաժանում
Չինյոնպին 진영읍 59,95 9 039 11 րի
Սեննիմյոն 생림면 59,95 9 039 11 րի
Տանվոլմյոն 단월면 107,94 3 109 9 րի
Տեդոնմյոն 대동면 102,24 12 024 13 րի
Հալլիմյոն 한림면 59,49 11 166 12 րի
Չանյումյոն 장유면 35,08 108 630 12 րի
Չիլլեմյոն 진례면 44,83 8 780 10 րի
Չուչհոմյոն 주촌면 39,69 32 912 13 րի
Նեվեդոն 내외동 5,35 88 483
Պուվոնդոն 부원동 2,06 7 645
Պուկպուդոն 북부동 13,92 74 622
Պուրամդոն 불암동 2,59 9 371
Սամանդոն 삼안동 11,29 45 077
Տոնսանդոն 동상동 37,91 4 841
Հվալչհանդոն 활천동 5,88 45 814
Հվեհյոնդոն 회현동 1,14 9 679
Չհիլսանսոբուդոն 칠산서부동 20,05 9 638

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր

խմբագրել
  • Կիմհեի ազգային թանգարան։ Էքսպոզիցիան նվիրված է հիմնականում Կորեայի Կայի գեր-պետության ժառանգությունը[4]։
  • Կիմհեի աստղագիտական դիտարան։ Գտնվում է Փունսոնսան լեռան վրա։ Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7 հազար մ²։ Աստղադիտարանը բաց է զբոսաշրջիկների համար[5]։
  • Հարավային Կորեայի նախկին նախագահ Նո Մյուհենի տուն-թանգարան։ Գտնվում է Փոնսանիում[6]։
  • Կայա մշակութային փառատոն՝ նվիրված Կայայի հնագույն ցեղային միության մշակութային և բանահյուսական ժառանգությանը[7][8]։
  • Սուրո արքայի գերեզման
  • Խո թագուհու գերեզման
  • Կուջիբոն բլուր
  • Հնագիտական վայրեր Փոնհվանդոնում
  • Փունսանսոն ամրոց
  • Ինհասի բուդդայական վանք
  • Կիմհեիպսոնի հյուսիսային դարպաս
  • Կայի պատմության թեմատիկ պարկ
  • Կիմհեհանգեի կոնֆուցիական դպրոց
  • Հուղարկավորության բլուրները Դեսոնդոնում
     
Փոնհվանդոնում հնագիտական հուշարձաններ Սուրո թագավորի դամբարան Գերեզմանաբլուրներ Տեսոնդոնում

Խորհրդանիշները

խմբագրել

Ինչպես և Հարավային Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Կիմհեն ունի մի շարք խորհրդանիշներ[9]

  • Ծառը-գինգկո։
  • Ծաղիկը-սալորենու ծաղիկ։
  • Թռչունը-կաչաղակ։
  • Մասկոտը-Հեդոն կրիա՝ հին Կարակ թագավորության առասպելի հերոս։

Քաղաք-եղբայրներ

խմբագրել

Կիմհեն ունի մի շարք քույր–քաղաներ[10]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «История Кимхэ» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  2. География Кимхэ (англ.). Архивировано 10 августа 2011 года.
  3. Административное деление Кимхэ. (кор.) (недоступная ссылка — история ).
  4. Государственный музей Кимхэ. (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 6 октября 2014 года.։
  5. Астрономическая обсерватория Кимхэ (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 6 марта 2016 года.
  6. Дом-музей Но Мухёна (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 5 марта 2016 года.
  7. Фестиваль Кая. (недоступная ссылка). Дата обращения: 28 октября 2009. Архивировано 5 марта 2016 года.
  8. Официальный сайт фестиваля Кая. (кор.)
  9. «Символы Кимхэ» (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  10. «Города-побратимы Кимхэ» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել