Կինոշրջիկ
Կինոշրջիկ, դյուրակիր կինոտեղակայանք՝ կինոպրոյեկցիոն ստացիոնար սարքավորում չունեցող փոքր հանդիսասրահներում հիմնականում նեղ ժապավենով (16 մմ) կինոնկարներ ցուցադրելու համար։ Կիրառվում է հեռավոր գյուղական շրջաններում, դաշտակացարաններում, ձմեռանոցներում, հետախուզական արշավախմբերում, անտառահատման և նման օբյեկտներում, ինչպես նաե ուսումնական աշխատանքում։ Կինոշրջիկի մեջ մտնում են կինոպրոյեկցիոն ապարատը, ձայնային հաճախականությունների էլեկտրական ազդանշանների ուժեղացուցիչը, 127 վ և 220 վ լարման ավտոտրանսֆորմատորը, կինոպրոյեկցիոն հավաքովի էկրանը։ Կազմի մեջ մտնում են՝
- Կինոպրոյեկտորը,
- Ուժեղացուցիչ աուդիո հաճախականությունը
- Բարձրախոս սարք
- 127 վ և 220 վ լարման ավտոտրանսֆորմատոր
- Կինոպրոյեկցիոն հավաքովի էկրան
- Ծալովի էկրանին ֆիլմեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 437)։ |