Կիտրոնաթթու

քիմիական միացություն

Կիտրոնաթթու, օրգանական եռհիմն օքսիթթու։ Քիմիական բանաձևը՝ C6H8O7։

Կիտրոնաթթու
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկիտրոնաթթու
Քիմիական բանաձևC₆H₈O₇
Մոլային զանգված3,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,665 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան153 °C և 154 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան175 °C
Քիմիական հատկություններ
pKa3,14[3]
Դասակարգում
CAS համար77-92-9
PubChem311, 19782904, 88113319
EINECS համար201-069-1
SMILESC(C(=O)O)C(CC(=O)O)(C(=O)O)O
ЕС201-069-1
RTECSGE7350000
ChEBI305
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Լավ է լուծվում ջրում և սպիրտում, վատ՝ օրգանական լուծիչների մեծամասնության մեջ։

Հալման ջերմաստիճանը 153 °C է։ Առաջացնում է միատեղակալված, երկտեղեկալված և եռտեղակալված աղեր՝ ցիտրատներ։ Կիտրոնաթթվի նատրիումական աղերը հեշտությամբ են լուծվում ջրում, իսկ եռհիմն կալցիումական աղը՝ վատ (օգտագործում են լուծույթներից կիտրոնաթթու անջատելու համար)։

Կիտրոնաթթուն անհրաժեշտ օղակ է բջջային շնչառության կենսաքիմիական ռեակցիաների համակարգում։ Եռկարբոնաթթուների շղթայի այլ բաղադրիչների հետ կիտրոնաթթուն քիչ քանակությամբ պարունակվում Է բոլոր բջիջների միտոքոնդրիումներում։ Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում Է թթվահիմնային հավասարակշռությունը և իոնական բաղադրությունը։

Ի տարբերություն կենդանիների՝ շատ բույսեր և միկրոօրգանիզմներ ունակ են կուտակել մեծ քանակությամբ կիտրոնաթթու (կիտրոնի հյութում՝ 5-6%, մախորկայի տերևներում՝ 3-14%, Aspergillus niger սնկերի հեղուկում՝ մինչև 10%)։

Ստացումը

խմբագրել

Արդյունաբերության մեջ կիտրոնաթթու ստանում են մախորկայից (նիկոտինն անջատելուց հետո), հաճախ՝ շաքարը կամ ռուփը Aspergillus niger և այլ սնկերով խմորելով։ Կիտրոնաթթուն օգտագործվում է սննդարդյունաբերության, բժշկության (արյան պահածոյացման համար), լուսանկարչության և ներկարարության մեջ։

Գրականություն

խմբագրել
  • A. Lehninger, Biochimie vol I-II, Editura Tehnică, București 1987-1992
  • V. Ranga; I. Teodorescu Exarcu. Anatomia și fiziologia omului, Editura Medicală, București 1970

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 449