Կիրակոս Բանասեր
Կիրակոս Բանասեր (ինչպես նաև Կիրակոս Ռշտունեցի, 14-րդ դար - 15-րդ դար), հայ պատմաբան, աստվածաբան, 15-րդ դարի եկեղեցական գործիչ[1]։
Կիրակոս Բանասեր | |
---|---|
Ծնվել է | 14-րդ դար |
Մահացել է | 15-րդ դար |
Մասնագիտություն | պատմաբան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Գիտական ղեկավար | Թովմա Մեծոփեցի |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է պատմական Հայաստանի Ռշտունիք գավառում (Վասպուրական), որի հետևանքով կոչվել է նաև Ռշտունեցի։ Եղել է Թովմա Մեծոփեցու աշակերտն ու մտերիմ ընկերը, հնարավոր է Մեծոփեցու որոշ ստեղծագործությունների համահեղինակ[2]։ Նա մեծ ներդրում է ունեցել 1441 թվականին հայ կաթողիկոսարանի նստավայրը Էջմիածին տեղափոխելու գործում[3][4]։ 1446 թվականին Թովմա Մեծոփեցու մահից հետո Կիրակոսը գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Թովմայի՝ մեծ ուսուցչի պատմությունը, որը գրվել է վարդապետ Կիրակոս Բանասերի կողմից»[Ն 1]: Բացի Թովմա Մեծոփեցու կյանքից և գործունեությունից, Կիրակոսը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում դարի կեսերին հայկական 15-րդ եկեղեցու վիճակի մասին։ Պահպանվել է նաև Կիրակոս Ռշտունեցու կարճ ժամանակագրական աշխատությունը[Ն 2] (1443 թվական), որն ընդգրկում է 12-15-րդ դարերը[2][5][6]։ Այս փոքրիկ պատմական շարադրանքը կարևոր նշանակություն ունի Անդրկովկասի՝ Թամերլանի և Կարա-Կոյունլուն ցեղերի նվաճումն ուսումնասիրելու համար[6][7][8]։
Նշումներ
խմբագրել- ↑ Գրականության մեջ հաճախ հանդիպում է կարճ անվանում «Թովմա Մեծոփեցու կեանքը»։
- ↑ Հայ գրականության մեջ 15-րդ դարի կեսերից հանդիպում են երկու վարդապետներ՝ Կիրակոս բանասերը, որը եղել է Մեծոփեցու աշակերտը և գրել է նրա Կյանքը, և Ռշտունեցին՝ ժամանակագրության հեղինակը, որը եղել է կարևոր եկեղեցական գործիչ և Մեծոփեցու զինակիցը։ Այն կարծիքը, որ դա նույն անձնավորությունն է առաջին անգամ արտահայտվել է Գ. Հովսեփյանի (1914) կողմից և պատմական գիտության մեջ ամրապնդվել է Վ. Հակոբյանի (1951) և Լ․ Խաչիկյանի (1972) ուսումնասիրություններից հետո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Г. П. Хомизури (2002), Армянская Апостольская Церковь: святые, мученики, видные священнослужители, богословы, христианские деятели культуры, Москва
- ↑ 2,0 2,1 Գարեգին վարդապետ Հովսեփյան (1914), Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղարշապատ
- ↑ Энциклопедия Христианская Армения, ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ, Ереван, 2002, стр. 134
- ↑ Араратская Патриаршая Епархия, История Արխիվացված 2014-10-16 Wayback Machine
- ↑ А. Акопян (1951), Краткие хронографии XIII—XVIII вв том 1, стр. 113-124
- ↑ 6,0 6,1 Л. Хачикян (1972), Из неизвестных страниц армянской историографии Արխիվացված 2013-12-14 Wayback Machine, Ереван, Պատմա-բանասիրական հանդես, № 4. стр. 231-248
- ↑ T. Evdoshvili (2011), Armenian Historical Sources of Tamerlane’s First Invasions of Georgia, Tbilisi
- ↑ R. Bedrosian (1979), The Turco-Mongol Invasions and the Lords of Armenia in the 13-14th Centuries, Columbia University
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժամանակագրութիւն
- «История великого учителя Товмы, написанная вардапетом Киракосом Банасером» на сайте vostlit.info