Կիրիակ Զավրիև
Կիրիակ Սամսոնի Զավրիև (Հարություն Զավրիյան, հունվարի 16 (28), 1891 կամ հունվարի 16, 1881, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 14, 1978[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար, մեխանիկայի և սեյսմոլոգիայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1923): ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941): ՎԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1941)։
Կիրիակ Զավրիև վրաց.՝ კირიაკ სამსონის ძე ზავრიევი | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16 (28), 1891 կամ հունվարի 16, 1881 Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1978[2] Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Saburtalo Pantheon |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
ՎԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, պատմաբան, արևելագետ Դավիթ Զավրիևի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԿիրիակ Զավրիևը ծնվել է 1891 թվականին Թիֆլիսում։ 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտուտը։ 1930-1938 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1947-1978 թվականներին եղել է ՎԽՍՀ ԳԱ շինարարական մեխանիկայի և սեյսմակայունության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1951-1963 թվականներին՝ ՎԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1957 թվականին՝ նախալարված երկաթբետոնի ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ, 1963 թվականին՝ սեյսմակայուն շինարարության միջազգային ասոցիացիայի գործկոմի տնօրեն[3]։ Մասնակցել է ՀԽՍՀ մի շարք կառույցների, այդ թվում՝ Կառավարական տան նախագծմանն ու կառուցմանը։
Աշխատանքները վերաբերում են երկաթբետոնի դիմադրության, շենքերի և ճարտարագիտական կառույցների (հիմնականում կամուրջների) նախագծման, հաշվարկների կատարելագործման, կառուցման, սեյսմակայուն շինարարության զարգացման հարցերին։ Ապացուցել է քարե սեյսմակայուն կառույցների իրականացման հնարավորությունը և շենքերի հակասեյսմիկ գոտիների անհրաժեշտությունը։ Ստեղծել է դինամիկ սեյսմակայունության տեսություն, նախագծել Անդրկովկասյան երկաթուղու բազմաթիվ խոշոր կամուրջներ[4][5]։
Երկեր
խմբագրել- Проектирование состава бетона из портландцемента, в кн.: Бетон. Материалы по теории проектирования состава и технологии бетона, Тифлис. 1930:
- Расчетные формулы прочности в особых случаях, М.—Л., 1935:
- Динамика сооружений, М., 1946:
- Բետոնի կազմության նախագծումը, Երևան, 1947 (համահեղինակ)։
- Массивные своды из легкого бетона, М., 1948:
- Ускоренный расчет сводов каменных мостов, в кн.: Теория сооружений, М., 1948:
- Расчет арочных мостов, М., 1956:
- Завриев К. С., Основы расчета сооружений по методу расчетных предельных состояний, Тбилиси, 1956:
Գրականություն
խմբագրել- Воспоминания о К. С. Завриеве (сб),Тб., 1981.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Завриев Кириак Самсонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=2787
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Кириак Самсонович Завриев – крупный ученый, инженер широкого профиля » Armenian Art Hall». www.armenianarthall.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Заврієв Кіріак Самсонович - Енциклопедія Сучасної України». esu.com.ua. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.