Կիրիկուն և վհուկը
«Կիրիկուն և վհուկը» (ֆր.՝ Kirikou et la Sorcière), ռեժիսոր և սցենարիստ Միշել Օսելոյի 1998 թվականի մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Հիմքում ընկած են արևմտաաֆրիկյան ժողովրդական հեքիաթները[3]։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, որ Կիրիկու անունով նորածին տղան պաշտպանում է իր գյուղը Կարաբա անունով չար վհուկից։ Մուլտֆիլմը համատեղ թողարկել են Ֆրանսիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի ընկերություններ, նկարահանվել է Լատվիայի Rija Films և Հունգարիայի Studio Exist ստուդիաներում[4]։ Մուլտֆիլմը առևտրային տեսանկյունից հաջողություններ է գրանցել, նրան հաջորդել է «Կիրիկուն և վայրի գազանները» (ֆր.՝ Kirikou et les bêtes sauvages) շարունակությունը, որը թողարկվել է 2005 թվականին, ինչի հիման վրա բեմադրվել է «Kirikou et Karaba» մյուզիքլը, որը հանրությանը ներկայացվել է 2007 թվականին[5]։ Մեկ այլ շարունակություն՝ «Կիրիկուն և տղամարդիկ ու կանայք» (ֆր.՝ Kirikou et les hommes et les femmes), թողարկվել է 2012 թվականին։
Կիրիկուն և վհուկը ֆր.՝ Kirikou et la Sorcière | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և մանկական ֆիլմ |
Ռեժիսոր | Միշել Օսելո |
Սցենարիստ | Միշել Օսելո |
Հնչյունավորում | William Nadylam?[1] և Robert Liensol?[1] |
Պրոդյուսեր | Դիդյե Բրունե |
Երաժշտություն | Իուսսու Ն’Դուր |
Երկիր | Ֆրանսիա, Բելգիա և Լյուքսեմբուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Ընկերություն | France 3, Միշել Օսելո և Trans Europe Film? |
Տևողություն | 71 րոպե |
Սիկվել | Kirikou and the Wild Beasts? |
Թվական | 1998 և հոկտեմբերի 7, 1999[2] |
Պարգևներ |
Սյուժե
խմբագրելԱհա արդեն վաղուց է գյուղի վրա հարձակվում է չար վհուկը, որը քանդում է տները, խլում է ոսկիները, ուտում այն տղամարդկանց, որոնք ցանկանում են պայքարել իր դեմ։ Մարդիկ ապրում են վախի մեջ։ Բայց հանկարծ ծնվում է Կիրիկուն՝ յուրահատուկ տղան։ Ծնվելու պահից նա կարողանում է խոսել և լինում է խորիմաց։ Գյուղում հույս է ծագում։ Կիրիկուն կարողանում էր կայծակնային արագությամբ վազել և խորամանկել չար վհուկի ծառաներին։ Նա նաև օգնում էր գյուղի բնակիչներին՝ երեխաներին փրկելով վհուկի խարդավանքներից ու հրեշից ազատելով ջրի ակունքը։ Ցանկանալով գուշակել վհուկի գաղտնիքը. «Թե ինչու՞ է նա այդպես անազնիվ ու չար», Կիրիկուն ուղևորվում է ծերունի իմաստունի մոտ վտանգավոր ճանապարհորդության։ Իմանալով, որ պատճառը կախարդված փուշն է, որը չար մարդիկ մի անգամ խրել են վհուկի մեջքին, Կիրիկուն խորամանկորեն դուրս է կանչում վհուկին որջից և վհուկի մեջքից ատամներով հանում է անիծյալ փուշը։ Չարությունից զրկված վհուկը վերածվում է սովորական կնոջ։ Կիրիկուն դառնում է հասուն տղամարդ, ամուսնանում է նախկին վհուկի հետ, իսկ գյուղի բոլոր տղամարդիկ վերադառնում են իրենց տները։ Բոլորը փառաբանում են Կիրիկուին։
Մրցանակներ
խմբագրել- 1999 թվականին Ֆրանսիայի Աննեսի փառատոնի Գրան պրի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=998
- ↑ Lugt, Peter van der (2008 թ․ օգոստոսի 25). «This is animation». GhibliWorld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Ocelot, Michel (2003 թ․ դեկտեմբերի 5). «Des noms». Tout sur Kirikou (French). Paris: Seuil. էջեր 172–173. ISBN 2-02-062827-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hetrick, Adam (2007 թ․ հունիսի 21). «Animated film Kirikou and the Sorceress to become stage musical». Playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.