Կլարա Աշրաֆյան
Կլարա Զարմայրի Աշրաֆյան (սեպտեմբերի 15, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 1999, Մոսկվա, Ռուսաստան), հայկական արմատներով խորհրդային և ռուս գիտնական-հնդկագետ, պատմական գիտությունների դոկտոր (1966)։
Կլարա Աշրաֆյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1924 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 7, 1999 (74 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ և Institute of Scientific Information on Social Sciences? |
Գործունեության ոլորտ | Հնդկաստանի պատմություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշրաֆյան
Կենսագրություն
խմբագրել1936 թվականին կնոջ հետ ռեպրեսիայի ենթարկված հայ և ուկրաինական կուսակցական ու պետական գործիչ Զարմայր Անդրեյի Աշրաֆյանի դուստրն է։ Ծնողների կալանավորումից հետո ապրել է Մոսկվայում` բարեկամների մոտ։
1947 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 1950 թվականին՝ ասպիրանտուրան։
1950-1955 թվականներին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում եղել է արտասահմանյան գրականության տեղեկագրի խմբագիր։
1955 թվականից ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի (ՌԳԱ) աշխատակից է, 1984 թվականից տնօրինել է Արևելքի ժողովուրդների պատմության բաժինը։
Հիմնական աշխատանքներ
խմբագրել- «Դելիի սուլթանություն. տնտեսական կարգի և հասարակական հարաբերությունների պատմություն (13-14-րդ դարեր)» (1960),
- «Հյուսիսային Հնդկաստանի ագրարային կարգ (13-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսեր)»[1] (1965),
- «Ավատատիրությունը Հնդկաստանում. զարգացման փուլեր և առանձնահատկություններ» (1977),
- «Հնդկաստանի միջնադարյան քաղաք (13-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսեր)» (1983),
- «Դելի. պատմություն և մշակույթ» (1987).
- «Արևելյան և Կենտրոնական Ասիայի ժողովուրդների պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»։ Նաուկա, Արևելյան գրականության գլխավոր խմբագիր, 1986 թվական, 583 էջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vanina, 1999, էջ 373
Գրականություն
խմբագրել- Котовский Г. Г. Памяти Клары Зармайровны Ашрафян (15 сентября 1924 г. — 7 августа 1999 г.) // Восток, 2000, № 1, с. 216—217.
- Ашрафян / Е. Ю. Ванина // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 595. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.