Կլարա Գոնսալես
Կլարա Գոնսալես (իսպ.՝ Clara Gonzalez, սեպտեմբերի 11, 1901[1], Ռեմեդիոս, Remedios District, Չիրիկի, Պանամա - փետրվարի 10, 1990[2], Պանամա, Պանամա), առաջին պանամացի կինն է, որը 1922 թվականին ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Գոնսալեսը ստեղծել է Ազգային ֆեմինիստական կուսակցությունը, պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար՝ ստեղծելով դպրոց, որտեղ կանայք ուսանել են քաղաքական պատասխանատվություն։ Նա առաջին լատինաամերիկացի կինն է, որն իրավունքի դոկտորի աստիճան է ստացել։ Ծառայել է Սահմանադիր ժողովում, որն ի վերջո 1946 թվականին կանանց իրավունքներ շնորհեց։ Գոնսալեսն առաջին պանամացի կինն է, որը եղել է անչափահասների դատարանի դատավոր։ Նա աջակցել է անչափահասների մասին օրենսգրքի մշակմանը և հիմնադրել Chapala Junior Renewable Reformatory-ին։
Կլարա Գոնսալես | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1901[1] |
Ծննդավայր | Ռեմեդիոս, Remedios District, Չիրիկի, Պանամա |
Մահացել է | փետրվարի 10, 1990[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Պանամա, Պանամա |
Քաղաքացիություն | Պանամա |
Կրթություն | Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց |
Մասնագիտություն | փաստաբան, դատավոր, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Կենսագրություն
խմբագրելԿլարա Գոնսալես Կարիլյոն ծնվել է 1898 թվականի սեպտեմբերի 11-ին Պանամայի Չիրիկի նահանգի Ռեմեդիոս քաղաքում, իսպանացի ներգաղթյալների՝ Դեյվիդ Գոնսալեսի և Բասիլիա Կարիլյո Սանչեսի ընտանիքում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ ապրել է Կոստա Ռիկայում, որտեղ նրանց աքսորել էին 1900-1904 թվականներին[3]։ 1918 թվականին Escuela Normal-ից ստացել է ուսուցչի որակավորում և 1919 թվականին ընդունվել է Իրավունքի ազգային դպրոց (Escuela Nacional de Derecho)[4]: Իրավաբանական դպրոցում ուսանելու տարիներին դասավանդել է Մանուել Խոսե Ուրտադո դպրոցում[3]։ 1922 թվականին Գոնսալեսը դարձել է առաջին կինը, ով ստացել է իրավունքի բակալավրի աստիճան, սակայն նրան արգելել են պրատիկ գործունեությամբ զբաղվել։ Նրա ավարտական թեզիսի թեման է եղել «La Mujer ante el Derecho Panameño» (Կանայք պանամական օրենքում)[4]՝ կանանց իրավական կարգավիճակի առաջին ուսումնասիրություններից մեկը և հիմք դարձավ Սահմանադրության փոփոխության համար։ Նախագահ Բելիսարիո Պորրասի վարչակազմը ստացավ բազմաթիվ դիմումներ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որը վերջապես կատարվեց 1925 թվականին՝ թույլատրելով Գոնսալեսին պրակտիկ զբաղվելու օրենքով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 «Clara González Carrillo de Behringer». En Caribe (Spanish). Dominican Republic: Enciclopedia de Historia y Cultura del Caribe. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 Moreno, Célia. «Clara González de Behringer». Unidade Acadêmica de Engenharia Civil (Portuguese). Campina Grande, Paraíba, Brasil: Universidade Federal de Campina Grande. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)