Կլարա Յոհանսոն
Կլարա Էլիզաբետ Յոհանսոն (շվեդ.՝ Klara Elisabeth Johanson, հոկտեմբերի 6, 1875[1][2][3], Հալմստադ, Շվեդիա[1][4][3] - հոկտեմբերի 8, 1948[1][2], Սանկտ Մատտեուս, Շվեդիա[1]), շվեդ գրաքննադատ, էսսեիստ, հասարակական գործիչ։ Սկզբում գրել է ամսագրերի և թերթերի համար, նախքան իր գործընկերոջ հետ հինգ տարի շարունակ Ֆրեդրիկա Բրեմերի նամակագրությունը համակարգելը։
Կլարա Յոհանսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1875[1][2][3] |
Ծննդավայր | Հալմստադ, Շվեդիա[1][4][3] |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1948[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Մատտեուս, Շվեդիա[1] |
Գերեզման | Սոլնա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուփսալայի համալսարան[1][5] |
Երկեր | Սիգրիդ Ֆրիդման և այլ արվեստագետներ |
Մասնագիտություն | լրագրող, գրական քննադատ, սյունակագիր և թարգմանչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԿլարա Յոհանսոնը ծնվել է 1875 թվականին, Հալմստադում` գլխարկ կարող և մորթեգործ վարպետ Ալեքսանդր Յոհանսոնի (շվեդ.՝ Alexander Johanson) և Աննա Քրիստինա Յոհանսոնի (շվեդ.՝ Anna Christina Johanson) ընտանիքում։ Կլարան դարձել է Հալմստադից առաջին կինը, ով հանձնել է ավագ միջնակարգ դպրոցի ավարտական քննությունները (1894)[6][7]։ Ուսումը շարունակել է Ուփսալայի համալսարանում և 1897 թվականին ստացել հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում։ Այնուհետև տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ նշանակվել է Dagny ամսագրի խմբագրի տեղակալի պաշտոնում, որը հիմնադրվել էր Ֆրեդերիկ Բրեմերի ասոցիացիայի (շվեդ.՝ Fredrika Bremer Förbundet, FBF) կողմից։ 1901 թվականին տեղափոխվել է Stockholms Dagblad հրատարակություն, որտեղ զբաղվել է գրաքննադատությամբ և հրապարակել զավեշտական պատմություններ Հեկ Լեբեր կեղծանունով[7]։ Յոհանսոնը թերթի համար գրել է մինչև 1912 թվականը։ Ժամանակակիցները Կլարային բնութագրում են որպես «Շվեդիայի առավել պերճախոս քննադատ, որն ունի բարձր գեղագիտական զգայունություն»[6]։
1907 թվականին Յոհանսոնը հրատարակել է իր սեփական «Ներքին աշխարհ» (շվեդ.՝ Den undre världen) գիրքը, որը ստացել էր հակասական արձագանքներ[6][7]։ 1915-1920 թվականներին նա իր գործընկեր Էլլեն Կլեմանի հետ միասին[7][8] հրատարակել է Ֆրեդրիկ Բրեմերի նամակները չորս հատորով[6]։ 1924 թվականին Յոհանսոնը և Կլեմանը ծանոթացել են մեկ այլ զույգի՝ քանդակագործ Սիգրիդ Ֆրիդմանի և իր գործընկեր Ռագնհիլդ Բարկմանի հետ։ Չորս կանայք ընկերներ են դարձել և հաճախ ամառն անցկացրել միասին[9]։ Յոհանսոնը հետագայում գիրք է գրել Ֆրիդմանի մասին[6]։ Կլարային են վերագրում նաև Շվեդիայում ամերիկյան գրականության առաջխաղացումը, շվեդական մամուլում 1916 թվականին հրատարակված Յոհանսոնի օրագրի գրառումները ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնի մասին[8]։ Կլարան թարգմանել է նաև մի քանի այլ հեղինակների, այդ թվում՝ Անրի-Ֆրեդերիկ Ամիելին և Ռոզա Մայռեդերին[6]։
Իր լրագրողական գործունեության ընթացքում Յոհանսոնը հրատարակել է ստեղծագործությունների մի քանի ժողովածու, որոնք հիմնականում վերաբերել են գրականությանը։ 1948 թվականին՝ նրա մահից հետո, Նիլս Աֆզելիուսը հրատարակել է Յոհանսոնի ստեղծագործությունների երեք ժողովածու[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jump up to: 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Klara E Johanson (շվեդերեն) — 1917.
- ↑ Jump up to: 2,0 2,1 2,2 2,3 2,4 Klara Elisabet Johanson 1875-10-06 — 1948-10-08 Litteraturkritiker, författare, journalist
- ↑ Jump up to: 3,0 3,1 3,2 3,3 3,4 Halmstads kyrkoarkiv (Halland), Födelse- och dopböcker, SE/LLA/13138/C I/10 (1873-1888), bildid: 00129490_00078, sida 74
- ↑ Jump up to: 4,0 4,1 4,2 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Klara Elisabet Johanson
- ↑ Jump up to: 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Svensson, Ingrid (2012). «Johanson, Klara». The History of Nordic Women's Literature. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Jump up to: 7,0 7,1 7,2 7,3 Svensson, Ingrid Johanson, Klara [KJ] // Who's Who in Gay and Lesbian History: From Antiquity to World War II / Aldrich, Robert; Wotherspoon, Garry. — Psychology Press, 2002. — С. 274—275. — ISBN 978-0-415-15983-8
- ↑ Jump up to: 8,0 8,1 Nyberg, Lennart 'I Dwell in Possibility': The Reception of Emily Dickinson in Sweden // The International Reception of Emily Dickinson / Mitchell, Domhnall; Stuart, Maria. — Bloomsbury Publishing, 2011. — С. 114—117. — ISBN 978-1-4411-3898-9
- ↑ Burman, Carina K.J.: En biografi över Klara Johanson. — Stockholm, Sweden: Albert Bonniers förlag, 2015. — С. 285, 342—343. — ISBN 978-91-0-014970-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Յոհանսոն» հոդվածին։ |