Կյուսնախտ ամ Ռիգի
Կյուսնախտ ամ Ռիգի (2004 թվականի հունվարի 1-ից՝ պաշտոնապես՝ Կյուսնախտ, գերմ.՝ Küssnacht am Rigi, ալեմանյան բարբառ՝ Chüsnacht am Rigi), քաղաք և համայնք Շվեյցարիայի Շվից կանտոնում։ Դասվել է տարածաշրջանային բիզնես կենտրոնների շարքին[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կյուսնախտ ամ Ռիգի | |||||
շվեյց. գերմ.՝ Küssnacht գերմ.՝ Küssnacht am Rigi | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Küssnacht District? | ||||
Մակերես | 36,2 կմ², 29,37 կմ² | ||||
ԲԾՄ | 445 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲13 084 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 041 | ||||
Փոստային դասիչ | 6403 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SZ | ||||
Պաշտոնական կայք | kuessnacht.ch(գերմ.) | ||||
| |||||
Զբաղեցնում է 29.37 քառակուսի կիլոմետր տարածք, որի 55.8%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 26.4%-ը անտառապատ է։ Համայնքի տարածքից 16 հեկտար զբաղեցնում են լճերն ու գետերը[3][4]։ Քաղաքը տեղ է գտել Ռիգի սարի ստորոտին, Լյուցեռն և Ցուգ լճերի միջև։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12,845, որի 21.1%-ը օտարերկրացիներ էին։ Ընդ որում՝ ամբողջ բնակչության 5.2%-ը կազմում էին Գերմանիայում ծնվածները[5]։
Պատմություն
խմբագրելՊատմական փաստաթղթերում Կյուսնախտն առաջին անգամ հիշատակվել է 840 թվականին՝ որպես in Chussenacho: 1424 թվականին ստացել է Շվիցի կանտոնի շրջանի կարգավիճակ։
Ավանդազրույցի համաձայն՝ Վիլհելմ Տելլը Կյուսնախտի մոտ գտնվող Գեսելբուրգ սարի մերձակայքում՝ Hohle Gasse-ում է նետահարել ավստրիական ոստիկանապետ Գեսլերին։
Այս բնակավայրում է 1935 թվականի օգոստոսի 29-ին ավտովթարի զոհ դարձել Բելգիայի թագուհի Աստրիդը, և վթարի վայրում, ի հիշատակ նրա, մատուռ է կառուցվել։
Կյուսնախտում ամեն տարի դեկտեմբերի 5-ին՝ Սուրբ Նիկողայոսի հիշատակի օրը, սկիզբ է առնում լայնորեն հայտնի Klausjagen (Saint Nicholas chase) փառատոնը, որը շարունակվում է նաև գիշերը։ Ընդսմին՝ շքերթի մասնակիցների թիվն անցնում է հազարից, հանդիսականներինը՝ քսան հազարից։
Հիշատակման արժանի փաստերից է նաև այն, որ Կյուսնախտում է ծնվել շվեյցարացի նշանավոր նկարիչ Հանս Էմենեգերը[6]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿյուսնախտի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Գեսելբուրգի ամրոցը և Hohle Gasse-ն՝ Վիլհելմ Տելլի մատուռով հանդերձ։ Բնակավայրի հին քաղաքամասն ու նրա կազմի մեջ ներառված Մեռլիշախեն գյուղակն էլ ընդգրկված են Շվեյցարական ժառանգության գույքացանկում[7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Բնակավայրի համայնապատկերը
-
Տեսարան քաղաքից
-
Տեսարան քաղաքից
-
Քաղաքապետարանը
-
Գեսելբուրգի ամրոցի ավերակները
-
Վիլհելմ Տելլի մատուռը Hohle Gasse-ում
-
Աստրիդի մատուռը
-
Տեսարա Կլաուսյագեն-2004 փառատոնից
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[8]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ «Die Raumgliederungen der Schweiz 2016» (գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, and անգլերեն). Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office. 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Arealstatistik Land Use - Gemeinden nach 10 Klassen». www.landuse-stat.admin.ch. Swiss Federal Statistical Office. 2016 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Regionalporträts 2017: Swiss Federal Statistical Office (գերմ.) accessed 18 May 2017
- ↑ Federal Statistical Office - Ständige und nichtständige Wohnbevölkerung nach institutionellen Gliederungen, Geburtsort und Staatsangehörigkeit (Land) accessed 31 October 2016
- ↑ Historischer Lexicon der Schweiz
- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance Արխիվացված 2016-09-02 Wayback Machine, (գերմ.) accessed 17 August 2016
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach institutionellen Gliederungen, 1850-2000 (գերմ.) accessed 27 April 2016
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Küssnachtին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուսնախտ ամ Ռիգի» հոդվածին։ |