Կյուրիկյանների տոհմածառ
Կյուրիկյանների հայկական թագավորական հարստությունը իշխել է Տաշիր-Ձորագետի թագավորությունում, 10-12-րդ դարերում, սերվել են Բագրատունիների թագավորական հարստությունից։ Հարստության հիմնադիրն է Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը (վերջինիս անունը տեղական բարբառով հնչել կամ կոչվել է նաև «Կյուրիկե», որից էլ՝ տոհմանունը)։
Տաշիր-Ձորագետի թագավորություն
խմբագրել1․ Գուրգեն Ա Բագրատունի[1][2] (Կյուրիկե Ա[1][2], Դերենիկ[2]), Աշոտ Գ Ողորմածի որդին[1][2], Սմբատ Բ և Գագիկ Ա թագավորների եղբայրը[2]։ Ստացել է Տաշիրը, Ձորագետը, Կայենը, Կայծոնը, Սոմխեթը և այլ շրջաններ[2]։ Գուրգենը Լոռիի անկախ և ինքնուրույն իշխանության առաջին իշխանն էր[3]։ Հիմնադիրն է Կյուրիկյան Բագրատունիների թագավորության (10-րդ դար), որի սկիզբը Մխիթար Այրիվանեցին դնում է 981 թվականին և Գուրգենին համարում Վրաց թագավոր, սակայն այդ թվականը համարվում է սխալ[2][4]։ Ըստ Սմբատ Բ թագավորի հրովարտակի, Տաշիրի թագավորության սկիզբը համարվում է 979 թվականը[5]։
Անկախ թագավորել է Լոռիում և շրջակա գավառներում, 979-989 թվականներին[1]։
Սանահինի վանական համալիրի գլխավոր՝ Ամենափրկիչ եկեղեցու արևելյան պատի վերին ծայրին, քարի վրա քանդակված են Գուրգեն Ա-ի և նրա եղբայրը՝ Սմբատ Բ-ի քղանցքավոր հանդերձներով և սրածայր գլխարկներով պատկերները։ Նրանք ձեռքերի վրա կրում են Ամենափրկիչ եկեղեցու փոքրիկ կաղապարը, իսկ քարի ճակատին արձանագրված է․
«Կիւրիկե թագաւոր և Սմբատ թագաւոր»[6][7]։
Աշոտ Գ Ողորմած Անիի արքա (953-977) († ?-991) | Խոսրովանույշ Անիի թագուհի (953-977) († ?) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ Կախեթցի Կախեթի քորեպիսկոպոս (976-1010) († ?-1010) | Գուրգեն Ա Կյուրիկե Լոռիի արքա (979-989) († ?-989) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Զորակրցել Լոռիի թագուհի (989-1048) († ?) | Դավիթ Անհողին Լոռիի արքա (989-1048) († ?-1048) | Սմբատ Կյուրիկյան Լոռիի արքա (989-?) († ?) | Անհայտ անունով դուստր, Գագիկ Բ-ի կինը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Բ Լոռիի արքա (1048-1100) († ?-1100) | Հրանույշ թագուհի | Գագիկ Կյուրիկյան Լոռիի արքա (1048-1058), Կախեթի արքա (1039-1058) († ?-1058) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ Բ Կյուրիկյան Լոռիի արքա (1089-1113), Մածնաբերդի իշխան (1089-1146) († ?-1145) | Ռուզուքան թագուհի | Աբաս Կյուրիկյան Լոռիի արքա (1090-1113), Տավուշի իշխան (1113-1145) († ?-1058) | Մամքան թագուհի | Անհայտ անունով աղջիկ | Արփասլան | Աղսարթան Ա Կյուրիկյան Կախեթի արքա (1058-1084) († ?-1084) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թամար թագուհի | Կյուրիկե Գ Կյուրիկյան Մածնաբերդի իշխան (1146-1185) († ?-1185) | Ռուսուդան | Սարգիս Զաքարյան | Կյուրիկե Դ Կյուրիկյան Կախեթի արքա (1084-1102) († ?-1102) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարիամ | Մամքան (Հասան Ջալալի կինը) | Ռուսուդան (Իվանե Օրբելյանի կինը) | Վանե (Դավիթի կինը) | Վասակ Ա Կյուրիկյան Նոր-Բերդի իշխան († ?) | Աբաս Բ Կյուրիկյան Մածնաբերդի իշխան (1185-1192) († 1173-1192) | Նանա Զաքարյան | Աղսարթան Բ Կյուրիկյան Կախեթի արքա (1102-1105) († ?) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մամախաթուն | Մինախաթուն | Ռուզուքան | Դավիթ Բագրատունի Նոր-Բերդի իշխան (1102-1105) († ?) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վասակ Բ Բագրատունի | Անհայտ անունով դուստր | Աղսարթան Կյուրիկյան Մածնաբերդի իշխան († ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կյուրիկե Դ Կյուրիկյան Մածնաբերդի իշխան (?-1232) († ?-1246 հետո) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղսարթան Բ Կյուրիկյան Մածնաբերդի իշխան (†) | Փահլավան Մածնաբերդի իշխան († ) | Թաղիադին Մածնաբերդի իշխան († ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սարգիս Կյուրիկյան Մածնաբերդի իշխան († ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արքայական դամբարան
խմբագրելՍանահինի վանական համալիրի գլխավոր՝ Ամենափրկիչ եկեղեցու արևելյան պատի տակ, արտաքուստ, գտնվում է եռանկյունաձև քարից պատրաստված գեղեցիկ գերեզմանաքար։ Գերեզմանաքարի մի անկյունում գրված է․ «Այս է հանգիստ Գուրգէնայ, որդւոյ Աշոտայ Ողորմածին»[3]։
Գուրգեն թագավորի դամբարանի կողքին է եղել նաև նրա որդու՝ Տաշիր-Ձորագետի երկրորդ գահակալ Դավիթ Անհողինի գերեզմանը, բայց ներկայումս տապանաքարը բացակայում է։ Երկու արքաների դամբարանների վրա եղել են երկու կամարաձև ծածկված խորաններ, որը 1836 թվականին Հովհաննես եպիսկոպոս Տեր-Բարսեղյանը քանդել է տվել և քարերը օգտագործել եկեղեցու ավերված մասերի վերանորոգման վրա[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 638-639․
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 515․
- ↑ 3,0 3,1 3,2 «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1898, հատոր Գ, էջ 294․
- ↑ «Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական», Սանկտ-Պետերբուրգ, 1867, էջ 71 (13-րդ դար)․
- ↑ «Լօռիի Կիւրիկեան թագաւորներու պատմութիւնը», Ղևոնդ Մովսիսյան, Վիեննա, 1923, էջ 24․
- ↑ «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1898, հատոր Գ, էջ 293․
- ↑ «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1898, հատոր Է, էջ 384․
Աղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 515․
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 638-639․
- «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1898, հատոր Գ, էջ 293-294․
- «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1898, հատոր Է, էջ 384․
- «Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական», Սանկտ-Պետերբուրգ, 1867, էջ 71 (13-րդ դար)․
- «Լօռիի Կիւրիկեան թագաւորներու պատմութիւնը», Ղևոնդ Մովսիսյան, Վիեննա, 1923, էջ 24, 26-28․