Կոզարչանկա (սերբախորվաթ․՝ Козарчанка/Kozarčanka, «Կին Կոզարայից»), լուսանկար՝ արված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հարավսլավացի (ռուսական ծագմամբ) լուսանկարիչ Գեորգի «Ժորժ» Սկրիգինի կողմից։ Լուսանկարում պատկերված է ժպտացող հարավսլավացի պարտիզանուհի՝ տիտովկա տիպի գլխարկով ու ուսին կախված հրացանով։ «Կոզարչանկան» մեծ տարածում է գտել Հարավսլավիայում և լայնորեն օգտագործվել է որպես Հարավսլավիայի պարտիզանական շարժման խորհրդանիշ. նկարը ներառվել է պատմության դասագրքերում, տպագրվել է ռազմական մենագրություններում, ինչպես նաև օգտագործվել է պատի թերթերում։

Կոզարչանկա

Նախապատմություն

խմբագրել

1941 թվականի ապրիլին Հարավսլավիայի թագավորությունը գրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Առանցքի ուժերի կողմից՝ նացիստական Գերմանիայի գլխավորությամբ, ու բաժանվել մի քանի մասին։ 1941 թվականի ապրիլի 10-ին հայտարարվել է Խորվաթիայի անկախ պետականության կազմավորումը. վերջինս խամաճիկային պետություն էր, որ ներառում էր ժամանակակից Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի տարածքներն ու Սերբիայի տարածքի մի մասը։ Պետությունը անմիջական ղեկավարներ դարձան խորվաթ նացիստները (ուստաշներ)[1]։ Խորվաթիայի անկախ պետականությունը վարում էր սերբերի ոչնչացման քաղաքականություն. սկսվում են սերբերի մասսայական կոտորածներ, նրանց վտարում են կամ բռնի ձուլում[2]։ Ի պատասխան այդ քաղաքականության՝ Հարավսլավիայի ժողովուրդները և առաջին հերթին սերբերն սկսում են կազմակերպել պարտիզանական շարժումներ, որոնցից մեկի գլուխ է կանգնում Իոսիպ Բրոզ Տիտոն՝ Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության առաջնորդը։ Այդ խմբավորումները հայտնի դարձան որպես Հարավսլավիայի ազգային-ազատագրական բանակ[3]։ 1943 թվականի դեկտեմբերին և 1944 թվականի հունվարին Ազգային-ազատագրական բանակի Կրաինյան 11-րդ բրիգադը Հյուսիսային Բոսնիայում՝ Կոզարայի շրջանում, հարձակումներ է գործում գերմանացիների ու ուստաշների զինված խմբավորումների վրա՝ նպատակ ունենալով շեղել նրանց ուշադրությունը Բանիայում տեղակայված պարտիզանական ջոկատներից։ Ազգային-ազատագրական բանակի ուժերը կռվում էին նաև Բոսնիայի արևելքում, որտեղ Առանցքի ուժերը ծավալել էին հակապարտիզանական գործողություններ[4]։

Լուսանկարը ու նրա օբյեկտը

խմբագրել
 

1943-1944 թվականների ձմռանը Ազգային ազատագրության թատրոնի՝ շրջագայությունների մեկնած թատերախումբը Կոզարա քաղաքից ոչ հեռու հանդիպում է 11-րդ Կարմիր բրիգադի պարտիզանների շարասյանը։ Թատերախմբի բալետմաստեր Գեորգո «Ժորժ» Սկրիգինը, ով ռուս էմիգրանտի որդի էր, հայտնի էր իր գեղարվեստական լուսանկարներով. իր լուսանկարների համար նա բազմիցս արժանացել էր հեղինակավոր մրցանակների[5][6][7]։ Սկրիգինը պարտիզանական բրիգադի հրամանատարին խնդրում է թույլ տալ լուսանկարել պարտիզանուհիներից մեկին։ Հրամանատարն ընտրում է հինգ բուժքույրերի, որոնցից Սկրիգինն էլ իր հերթին ընտրում է 17-ամյա Միլյա Տորոմանին (սերբախորվաթ․՝ Milja Toroman)[5][8]: Տորոմանը բոսնիացի սերբ էր Բրեկինա գյուղից, որ գտնվում էր Դուբիցայի մոտ՝ Կոզարա լեռան ստորոտում[9]։ Սկրիգինն աղջկան հագցրել է վերարկու, ուսին կախել հրացան, թեքել կարմիր աստղով տիտովկան և ուղղել մազերը։ Աղջկան խնդրելով ժպտալ[8]՝ Սկրիգինը լուսանկարել է նրան Rolleiflex լուսանկարչական սարքով[10]։

1968 թվականին Սկրիգինը հրատարակել է «Պատերազմն ու բեմը» գիրքը, որում Միլյա Տորոմանի նկարը տպագրված էր «Կոզարչանկա» խորագրով։ Լուսանկարի վերաբերյալ գրության մեջ, որում նշված չէր աղջկա անունը, ասվում էր. «Երիտասարդ աղջիկը գերի է ընկել թշնամու առաջին հարձակման ժամանակ։ Նրան հաջողվել է փախչել նույնիսկ Գերմանիայից ու հասնել Կոզարա, որտեղ նա միացել է Կոզարայի զինված ուժերին»։

1946 թվականին Միլյա Տորոմանն ամուսնացել է Պերո Մարինի հետ[5], ով Կոզարի պարտիզանական ջոկատի կազմում կռվել էր 1941 թվականից[8][11]։ Զույգն ապրել է Պրիեդորում։ Նրանք ունեցել են հինգ երեխա։ 2007 թվականին Միլյա Մարինը հարցազրույց է տվել, որի ժամանակ ասել է, որ լուսանկարվելու ժամանակ ինքն ընդհանրապես չի ցանկացել ժպտալ պատերազմում կրած զրկանքների պատճառով[8]։ Նրա խոսքերով՝ դա միակ դեպքն է եղել իր կյանքում, երբ ինքը ձեռքն է առել հրացանը[12]։ 2007 թվականի նոյեմբերին Միլյա Մարինը մահացել է 81 տարեկան հասակում[5]։

Նշանակություն

խմբագրել

Պատերազմից հետո «Կոզարչանկա» նկարը մեծ տարածում է գտել՝ դառնալով Հարավսլավիայի պարտիզանական շարժման և մասնավորապես հարավսլավցի կանանց հերոսական պայքարի խորհրդանիշ[12]։ Պարտիզան կնոջ կերպարը՝ որպես միավորման խորհրդանիշ, մեծապես օգտագործվել է Իոսիպ Բրոզ Տիտոյի կառավարության կողմից բազմամշակութային պետության ստեղծման ժամանակ[13]։ «Կոզարչանկա» նկարն ընդգրկվել է պատմության դասագրքերում, ռազմական մենագրություններում ու օգտագործվել պատի թերթերում[8][14]։ Այնուամենայնիվ, չնայած դրան՝ լուսանկարում պատկերված աղջկա ինքնությունը չի բացահայտվել, քանի որ լուսանկարի ստեղծման իրական հանգամանքների մասին տվյալների հրապարակումը կարող էր բացասաբար անդրադառնալ դրա գաղափարական նշանակության վրա։ Հարավսլավիայում առաջին բազմակուսակցական ընտրությունների անցկացումից, իեկ հետագայում նաև նրա անկումից հետո լուսանկարը կորցրեց իր գաղափարական նշանակությունն, ու Մարինի անձի մասին հայտնի դարձավ լայն մասսաներին[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Roberts, 1987, էջեր 15–19
  2. Vucinich, 1949, էջեր 355–358
  3. Roberts, 1987, էջեր 20–24
  4. Milinović, Karasijević, էջեր 141, 165, 186
  5. 5,0 5,1 5,2 5,3 R.R., 2007, para. 1–4
  6. Todić, 2013, էջ 40
  7. Арсеньев, 2012, para. 1–3
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Kovačević, 2007, para. 1–7
  9. Lukić, 1984, էջ 36
  10. Malić, 1997, էջ 29
  11. Ćurguz, Vignjević, էջ 218
  12. 12,0 12,1 Vittorelli, 2015, էջեր 126–30
  13. Batinić, 2015
  14. 14,0 14,1 Todić, 2013, էջեր 45–46

Գրականություն

խմբագրել
  • Арсеньев, Алексей (2012). «Скрыгин Георгий (Жорж) Владимирович». Искусство и архитектура Русского зарубежья. Фонд имени Д.С.Лихачева. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Batinić, Jelena (2015). Women and Yugoslav Partisans: A History of World War II Resistance. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-1-107-09107-8. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Ćurguz, Dragutin; Vignjević, Milorad (1982). Drugi krajiški narodnooslobodilački partizanski (kozarski) odred "Mladen Stojanović" [The 2nd Krajina (Kozara) National Liberation Partisan Detachment "Mladen Stojanović"] (Serbian). Prijedor: Nacionalni park Kozara. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Kovačević, Dinka (2007). «Mlada partizanka iz čitanke» [The Young Female Partisan from the Reading Book]. Nezavisne novine (Serbian). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Lukić, Dragoje (1984). Rat i djeca Kozare [War and Children of Kozara] (Serbian) (2nd ed.). Belgrade: Narodna knjiga. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Malić, Goran (1997 թ․ նոյեմբերի 8). «Одлазак Жоржа Скригина (1910–1997): Мајстор простора и светлости» [Departure of Žorž Skrigin (1910–1997): Master of Space and Light]. Politika (Serbian). Belgrade: Politika. No. 30190. ISSN 0350-4395. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Milinović, Đuro; Karasijević, Drago (1982). Jedanaesta krajiška NOU brigada [The 11th Krajina National Liberation Shock Brigade] (Serbian). Gradiška: Savez udruženja boraca NOR-a opštine. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Roberts, Walter R. (1987) [1973]. Tito, Mihailovic and the Allies,1941–1945. Durham, North Carolina: Duke University Press. ISBN 978-0-8223-0773-0. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • R.R. (2007). «Preminula partizanka sa znamenite fotografije» [The Female Partisan from the Memorable Photograph Passed Away]. Index.hr (Croatian). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Todić, Milanka (2013). Lidija Merenik (ed.). «Socrealistička montaža kao slika vremena» [Montage in Socialist Realism as an Image of the Times]. The Journal of Modern Art History Department (Serbian). Belgrade: Faculty of Philosophy, University of Belgrade. 9. ISSN 2217-3951. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Vittorelli, Natascha (2015). «With or Without Gun: Staging Female Partisans in Socialist Yugoslavia». In Miranda Jakiša; Nikica Gilić (eds.). Partisans in Yugoslavia: Literature, Film and Visual Culture. Bielefeld, Germany: transcript Verlag. ISBN 978-3-8394-2522-0. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Vucinich, Wayne S. (1949). «The Second World War and Beyond». In Robert Joseph Kerner (ed.). Yugoslavia. Berkeley: University of California Press. OCLC 404359. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)