Կոլումբիա (Միսսուրի)
Կոլումբիա (անգլ.՝ Columbia, արտասանություն kəˈlʌmbiə), Միսսուրի նահանգի հինգերորդն ամենամեծ քաղաքն իր մեծությամբ[4]։ 2009 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 102 334 մարդ[5]։ Կոլումբիան «Մեծ Կոլումբիայի» գլխավոր մունիցիպալիտետն է, որի բնակչությունը կազմում է 164 283 մարդ[6]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կոլումբիա | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Բուն շրջան[1][2] | ||
Հիմնադրված է | 1821[1] թ. | ||
Մակերես | 169,010024 կմ² | ||
ԲԾՄ | 231 մետր | ||
Բնակչություն | ▲126 254 մարդ (ապրիլի 1, 2020)[3] | ||
Ժամային գոտի | UTC-6, UTC-5 և CDT? | ||
Հեռախոսային կոդ | 573 | ||
Փոստային դասիչ | 65201, 65202, 65203 և 65211 | ||
Պաշտոնական կայք | como.gov(անգլ.) | ||
| |||
Քաղաքը Բուն շրջանի վարչական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Միսսուրիի համալսարանը։ Կոլումբիայի բնակչության կեսիվ ավելին ունի բակալավրի աստիճան[7], իսկ, առնվազն, մեկ քառորդը ունի ամբողջական բարձրագույն կրթություն, ներառյալ ավելի բարձր ակադեմիական աստիճանները[8], որի շնորհիվ քաղաքը Միացյալ Նահանգներում զբաղեցնում է13-րդ հորիզոնականը՝ բնակչության կրթության մակարդակով[8]։
Քաղաքի տարածքը դեռևս մինչկոլումբոսյան ժամանակաշրջանում բնակեցված է եղել հնդկացիների կողմից, որոնք եղել են Միսիսիպիի մշակույթի ներկայացուցիչներ։ 1818 թվականին սպիտակ վերաբնակների մի խումբ, որոնք համագործակցում էին Սմիթոն Լանդ ընկերության հետ, ձեռք է բերել ավելի քան 8 կմ² տարածք և հիմնել Սմիթոն բնակավայրը, որն այժմ Կոլումբիայի գործարար կենտրոնն է։ 1821 թվականին բնակիչները տեղափոխվեցին նոր վայր և վերանվանեցին իրենց բնակավայր Կոլումբիա (Միացյալ Նահանգների բանաստեղծական անվանումը)[9]։ 1839 թվականին Միսուրիի համալսարանի հիմնադրմամբ քաղաքը դարձավ կրթական և հետազոտությունների կենտրոն։ Ավելի ուշ քաղաքում ստեղծվեցին բարձրագույն կրթության ևս երկու հաստատություններ ՝ Սթիվենս քոլեջը (1833 թվականին) և Կոլումբիայի քոլեջը (1851 թվականին)։
Քաղաքը տեղակայված է Միսուրի գետի վտակների հովտում և մոտավորապես հավասար հեռավորություն ունի Սենթ Լուիսից և Կանզաս Սիթիից։ Կոլումբիան երբեք արդյունաբերական խոշոր կենտրոն չի եղել։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է կրթության, բժշկության, տեխնոլոգիաների և ապահովագրական ծառայությունների վրա և անընդհատ զբաղեցնում է բարձր հորիզոնական՝ կրթության, առողջապահության, տեխնոլոգիաների, մշակութային հնարավորությունների և կյանքի արժեքի համար[10][11]։
Քաղաքի բնակիչները կոչվում են «կոլումբիացիներ»[12]։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ Gazetteer
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «2006 Population estimates for incorporated July 1, 2006». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Population Estimates for All Places: 2000-2009». U.S. Census Bureau, Population Division. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «2007 Metropolitan Area Population Estimates July 1, 2007». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
- ↑ «American Factfinder Columbia, Missouri». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 8,0 8,1 «Money's best places to live - most educated». Money Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Switzler, William (1882). History of Boone County, Missouri. էջեր 150–166.
{{cite book}}
: Unknown parameter|published=
ignored (օգնություն) - ↑ «History of Columbia». Columbia Public Schools. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Why you should choose Columbia». Relocate America. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Your Community Maps». Columbia Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբիա (Միսսուրի)» հոդվածին։ |