Կոմիկ
Կոմիկ, հումորիստ(от գերմ.՝ Komiker, Komikus, լատին․՝ cōmicus, հին հունարեն՝ κωμικόςт[1]), դերասան, ով կատարում է կատակերգական դերեր։
Կոմիկ | |
---|---|
Comedians Վիքիպահեստում |
Ամպլուա
խմբագրելԱմպլուայի սահմանները ստույգ պարզ չեն։ Կոմիկի դերում կարող են հանդես գալ յուրաքանչյուր անձ, այսպես ասած «ծիծաղելի» կերպարները։ Վալերի Բեբուտովի, Վսևոլոդ Մայերխոլդի, Ակսյոնովի ամպլուայի աղյուսակներում կոմիկ բառի փոխարեն օգտագործվել է «Ծաղրածու, խեղկատակ, հիմար, էքսցենտրիկ» անվանումները[2]։ Կոմիկների համար անհրաժեշտ տվայլներից են գրոտեսկի (ծիծաղաշարժ), ինչպես նաև ակրոբատիկայի և էկվիլիբրիսիկայի ունակությունները։
Կոմիկները ի տարբերություն դերասանների հաճախ լինում են տգեղ, կարող են ունենալ անհամաչափ կազմվածք, կամ ունենան թերություններով դեմք (օրինակ շլություն)։ Այսպիսով արտաքին տեսքի որոշակի թերությունները համարվում են կոմիկի համար արժեքավոր։
Այս ամպլուայի դերը աճել է փողոցային թատրոններում, որտեղ կոմիկները հայտնվել են։ Վերածննդի սկզբնական շրջանում հասարակ ժողովրդական հումորին ավելացվում էր փիլիսոփայական ենթատեքստեր (հայտնվում էր այսպես կոչված իմաստուն խեղկատակ), երգիծական կերպարները հայտնվում էին նաև ողբերգություններում (օրինակ՝ խեղկատակի դերը «Լիր արքա» ողբերգությունում)։
Կոմիկն ու տրագիկը թատրոնում
խմբագրելԿուպցովը նկարագրել է Օստրովսկու «բարձր» տրագիկի ամպլուայի և «ցածր»՝ կոմիկի հակադրությունը (այդ թատերական տերմինները դուրս բերելով ֆր.՝ l’acteur premier tragique и ֆր.՝ l’acteur premier comique-ից)։ Ըստ իր կարծիքի՝ «Անտառ» կատակերգությունում Օստրովսկին նկարագրել է նվազագույն թատերախմբի հնարավորությունները։
Կրկեսում
խմբագրելՀամաձայն Բարինովի՝ կոմիկները կրկեսում ծառայում են կրկեսային համարների արդյունքում առաջացած զգացմունքային լարվածության նվազեցման համար[3]։
Այլ արժեքներ
խմբագրելԽոսակցական — մարդ, ով սիրում է կատակել կամ ուղղակի ծիծաղելի է։
Հնացած — Կատակերգության հեղինակ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ М. Р. Фасмер комик // Этимологический словарь русского языка. — Прогресс. — М., 1964—1973. в словаре Фасмера.
- ↑ Шабалина, Татьяна Комик в энциклопедии «Кругосвет»
- ↑ Баринов В. А.. Катарсис в условиях выражения наивности в цирке. Философия и общество. Выпуск № 4(64)/2011.
Արտաքին հղումներ
խմբագրել- Родина Т. М. Комик // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Аксенов И. А., Бебутов В. М. Мейерхольд В. Э. «Амплуа актера»; М., 1922
- Комик в энциклопедии «Кругосвет».
- О. Н. Купцова. А. Н. Островский и театральная система амплуа (комедия «Лес») Արխիվացված 2014-07-14 Wayback Machine. // Вестник Удмуртского университета. История и филология. Вып. 1. Ижевск, 2008. C. 3-12. (название статьи цит. по автору; по ссылке — КОМЕДИЯ А. Н. ОСТРОВСКОГО «ЛЕС»: ОПЫТ ИСТОРИКО-ТЕАТРАЛЬНОГО КОММЕНТАРИЯ).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմիկ» հոդվածին։ |