Կոմիտասի հուշարձան (Փարիզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Կոմիտասի հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ «Երևան» պուրակում։
Կոմիտասի հուշարձան (Փարիզ) | |
---|---|
Կոմիտասի հուշարձանը Փարիզում | |
Տեսակ | քանդակ և հուշարձան |
Քանդակագործ | Դավիթ Երևանցի |
Ստեղծում | 2003 |
Երկիր | Ֆրանսիա |
Բնակավայր | Փարիզի 8-րդ շրջան |
Փողոց | cours Albert-Ier? և Place du Canada? |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Մասն է | Jardin d’Erevan? |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Statue de Komitas à Paris Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ[1][2][3]։
2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c'est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից[4]։
Հեղինակ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՀուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ` «Երևան» պուրակում։
Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.
Ի ՅԻՇԱՏԱԿ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ 1915-ԻՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 1 500 000 ՀԱՅ ԶՈՀԵՐՈՒՆ։ |
«Երևան» պուրակ
խմբագրել2009 թվականի մարտի 12-ին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվել է «Երևան»։ Պուրակի բացման արարողությանը ներկա են գտնվել ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, Էդվարդ Նալբանդյանը, հայկական ծագումով երգչուհի Էլեն Սեգարան և այլք[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայոց ցեղասպանության հուշարձանը և Կոմիտաս վարդապետի արձանը
- ↑ Անմահ հիշատակի կենդանի վկաներ
- ↑ «Կոմիտասի հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Tag négationniste sur la statue de Komitas - Nouvelles d'Arménie en Ligne». www.armenews.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Կոմիտաս Վարդապետի արձանը Փարիզի «Երևան» պուրակում
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմիտասի հուշարձան (Փարիզ)» հոդվածին։ |