Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմպիենի զինադադար (այլ կիրառումներ)

Կոմպիենի զինադադար (ֆր.՝ Armistice de Compiègne, գերմ.՝ Waffenstillstand von Compiègne), կնքվել է 1940 թվականի հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիայի և Ա. Պետենի ֆրանսիական կապիտուլյանտական կառավարության միջև, նույն տեղում (նույն սալոն-վագոնում), ուր ստորագրվել էր Կոմպիենի առաջին զինադադարը։

Կոմպիենի զինադադար

Համաձայն Կոմպիենի զինադադարիի, Ֆրանսիան լիովին դադարեցնում էր դիմադրությունը, երկրի 2/3-ը (ներառյալ Փարիզը) օկուպացվում էր, զինաթափվում և զորացրվում էին ֆրանսիական բանակն ու նավատորմը, գերմանական օկուպացիոն բանակի ծախսերը դրվում էին Ֆրանսիայի վրա։

1944 թվականի Ֆրանսիայի ազատագրմամբ Կոմպիենի զինադադարը ինքնաբերաբար դադարեց գործելուց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 544