Կոնդոխավանք (ամրոց)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնդոխավանք (այլ կիրառումներ)
Կոնդոխավանք, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 4 կմ հարավ-արևմուտք։ Ամրոցի ավերակները գտնվում են անտառապատ վայրում։ Ընդգրկած տարածքը հյուսիսային, հյուսիսարևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է դժվարամատչելի թոեքադիր լանջերով, իսկ ամրոցը գտնվում է դրա գագաթին՝ հարթության վրա։ Ունի անկանոն ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Համեմատաբար լավ են պահպանվել արևելյան և հարավարևելյան կողմերի 2․5-3 մետր լայնություն ունեցող պատերի ստորին շերտերը։ Այն կառուցված է անմշակ և խոշորածավալ քարերով, որոնց արանքում կա մանր քարերով լիցք։ Մուտքի կողմը չի նշմարվում, սակայն կարելի է ենթադրել որ եղել է համեմատաբար ավելի մատչելի հարավային կողմից։ Տարածքում կան ավերված այլ շինությունների ավերակներ։ Պահպանության տարածքը կազմում է 2,76 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,44 հա[2][3]։
Տեսակ | կիկլոպյան կառույց |
---|---|
Հասցե | Կողբ գյուղից 4 կմ հարավ-աևմուտք |
Վարչական միավոր | Կողբ[1] |
Երկիր | Հայաստան |
Կազմված է մասերից | Եկեղեցի «Կոնդոխավանք» |
Կառուցված | մ․թ․ա․ II-I հազարամյակ |
Շինանյութ | անմշակ և խոշորածավալ քարեր |
Ունի ձև | վեցակողմ |
Ընթացիկ վիճակ | ավերված, պահպանվել են հիմքերը, պատերի որոշ հատվածներ |
Բաց է հանրության համար | այո |
ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշմամբ ներառվել է Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ս․ Ս․ Չիլինգարյան «Նոյեմբերյանի կիկլոպյան ամրոցներ». էջեր 228–229.
- ↑ Անահիտ Գրիգորյան, Վահագն Հովհաննիսյան «Կոնդոխավանք ամրոցի նկարագրական-բնութագրական տեղեկանք»
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.