Կոնսուալիաներ
Կոնսուալիաներ (լատին․՝ Consuales Ludi, Consualia), Հին Հռոմում տոնակատարություններ Կոնս աստծու պատվին։
Ավանդության համաձայն տոնը սկզբնավորել է Հռոմուլոսը, որը իբր գտել է աստծու զոհասեղանը երկրի վրա։ Հենց այս ժամանակ էլ հռոմեացիները փախցրին սաբինուհիներին[1]։ Տոնակատարությունները սկսվում էին ամեն տարի օգոստոսի 21-ին, կրկեսում, աստծու զոհասեղանի բացմամբ և մարտակառքերի մրցությունով[2]։ Տոների ժամանակ ձիերն ու այլ քարշային կենդանիները չէին օգտագործվում, այլ զարդարվում էին տարբեր փայլփլուն իրերով և ծաղիկներով։
Ծանոթագրություններ
խմբագրել