Կոնստանդինա (Բյուզանդիայի կայսրուհի)
Կոնստանդինա (560 - 605, Քաղկեդոն, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսրուհի (582-602), Մորիկ կայսեր կինը, Տիբերիոս Բ Կոստանդինի և Ինո Անաստասիայի դուստրը։ 582 թվականից մինչև իր մահ կրել է «Ավգուստա» տիտղոսը։ Կոնստանդինայի կենսագրությունը նկարագրված է Թեոֆիլակտոս Սիմոկատտեսի, Պողոս Դիակոնուսի և Հովհաննես Բիկլարենսիսի տարեգրություններում։
Կոնստանդինա | ||
| ||
---|---|---|
14 օգոստոսի, 582 - 23 նոյեմբերի, 602 | ||
Նախորդող | Ինո Անաստասիա | |
Հաջորդող | Լեոնտիա | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | 560 | |
Վախճանի օր | 605 | |
Վախճանի վայր | Քաղկեդոն, Բյուզանդական կայսրություն | |
Թաղված | Monastery of Saint Mamas | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն | |
Հայր | Տիբերիոս Բ | |
Մայր | Ինո Անաստասիա | |
Ամուսին | Մորիկ | |
Զավակներ | Թեոդոսիոս, Տիբերիոս, Մարիա, Պօղոս, Հուստինոս, Հուստինիանոս, Անաստասիա, Կլեոպատրա, Թեոկտիստա և Պետրոս | |
13-րդ դարում կազմված «Վրացական տարեգրությունում» Կոնստանդինան սխալմամբ համարվում է Խոսրով Բ Փարվեզի դուստրը[1]։ Համաձայն ավելի ուշ տարբերակների, Կոնստանդինան, իր դստեր՝ Մարիայի միջոցով եղել է նրա զոքանչը։
Կենսագրություն
խմբագրելԿեսարի դուստր
խմբագրելՆրա հայրը՝ Տիբերիոսը, Հուստինոս Բ-ի օրոք ծառայում էր որպես էքսկուբիտորների կոմիտ։ Ըստ հեղինակների՝ կայսրը պարբերաբար տառապում էր խելագարության նոպաներից, որոնց ժամանակ նա չէր կարողանում կատարել իր պարտականությունները․ Ենթադրվում է, որ Հուստինոսի հոգեկան հիվանդությունը սկսվել է 573 թվականի նոյեմբերին՝ Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Ա Անուշիրվանի կողմից Դարա կարևոր ամրոցի գրավման մասին լուրը ստանալուց հետո[2]։ Ըստ Գրիգոր Տուրցիի, այդ պահին կայսրության միակ ուժը եղել է ինքնակալի կինը՝ Աելիա Սոֆիան, Հուստինիանոս Մեծի կնոջ՝ Թեոդորայի զարմուհին։ Եվագրիոս Սքոլաստիկոսը հայտնում է, որ Սոֆիային հաջողվել է ինքնուրույն երեք տարվա զինադադար կնքել Խոսրովի հետ։ Բայց որպես ռեգենտ արդյունավետ իշխանություն ունենալու համար նրան աջակիցներ էին պետք, և այդ պատճառով նա Տիբերիոսին ընտրեց որպես կայսերակից[2]
Ըստ Թեոփանես Խոստովանողի տարեգրության՝ Հուստինոսը 574 թվականի դեկտեմբերի 7-ին Տիբերիոսին պաշտոնապես կեսար է նշանակում[2]։ Նա նաև որդեգրվում է կայսեր կողմից և այդպիսով դառնում նրա օրինական ժառանգը[3]։ Ինոն ստանում է «կեսարիսա» տիտղոսը և դառնում կայսրության երկրորդ կինը կայսրուհուց հետ, իսկ Կոնստանդինան և նրա քույր Հարիտոն դառնում են կայսերական ընտանիքի անդամներ[4]։
Հովհան Եփեսացու «Եկեղեցական պատմություն»-ը և Թեոփանես Խոստովանողի «Ժամանակագրություն»-ը վկայում են, որ ինքը՝ Սոֆիա կայսրուհին ծրագրել էր Հուստինիոսի մահից հետո ամուսնանալ Տիբերիոսի հետ[3]։ Նրա այդ ժամանակվա ամուսնությունը գնահատվում էր որպես վիրավորանք նրա համար, և Ինոյին ու նրա դուստրերին արգելեցին մտնել Կոստանդնուպոլսի Մեծ պալատ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վրացական տարեգրություն», գլուխ 15.
- ↑ 2,0 2,1 2,2 James Allan Evans, «Justin II (565—578 A.D.)»
- ↑ 3,0 3,1 Lynda Garland, «Sophia, Wife of Justin II»
- ↑ Lynda Garland, «Ino Anastasia, wife of Tiberius II Constantine»